10:58 01.10.2023
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ձեզ հնարավորություն է ընձեռում օրական ընթացող տեղական էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու իրավունք.
Գնացք թիվ 684/687 Երեւան-Գյումրի-Երեւան
Գնացք թիվ 686/685 Երեւան-Գյումրի-Երեւան
Գնացք թիվ 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի
Գնացք թիվ 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս
Գնացք թիվ 6512/6517 Երասխ-Երևան-ԵրասխԳնացքով ճանապարհորդելու համար խնդրում ենք տրամադրել ձեր անձնագիրը գնացքում գտնվող տոմսերի տեսուչին: Գնացքների ժամանակացույցին և ճանապարհորդության կանոններին կարող եք ծանոթանալ կայարանների տեղեկատվական գրասեղանում, գնացքներում տոմսերի տեսուչների հետ և Ընկերության կայքում՝ https://www.railway.am/ru»:
20:44 02.07.2025
Հռոմի պապը նոյեմբերին կայցելի ԹուրքիաՀռոմի պապ Լևոն XIV-ը նախնական այցով պլանավորում է Թուրքիա այցելել 2025 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Թուրքիա այցելելու ծրագրերը քննարկվել են Վատիկանում Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի և պապի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ «կցանկանար Հռոմի պապի պաշտոնում իր առաջին […] ...
20:29 02.07.2025
«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […] ...
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...
19:54 02.07.2025
Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում էԱմերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […] ...
19:47 02.07.2025
70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազենՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին Աբովյան քաղաքի 70-ամյա բնակիչը բաժին է կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...