14:31 01.10.2023
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ բարձրագույն կրթությունը կապված է դեպրեսիայի և անհանգստության զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Public Health ամսագրում:
Վերջին տարիներին աճել է բարձրագույն կրթությունն ավարտող երիտասարդների թիվը, ինչպես նաև դեպրեսիաներով և տագնապային խանգարումներով տառապող մարդկանց թիվը։ Հետազոտողները կասկածում են, որ բարձրագույն կրթությունը կարող է կապված լինել այս խանգարումների ռիսկի բարձրացման հետ:
Հեղինակները օգտագործել են բրիտանացի երիտասարդության երկու այլ հետազոտությունների տվյալները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է գրեթե 11 հազար մարդ: Նրանց կեսից մի փոքր ավելին ստացել է բարձրագույն կրթություն։ Հետազոտության շրջանակներում մասնակիցները մի քանի անգամ հարցումներ են լրացրել իրենց հոգեկան վիճակի վերաբերյալ:
Արդյունքները ցույց են տվել, որ ուսանողների մոտ դեպրեսիայի և անհանգստության ախտանիշներն ավելի շատ են եղել, քան իրենց ոչ ուսանող հասակակիցների: Այնուամենայնիվ, 25 տարեկանում երկու խմբերի ախտանիշների միջև տարբերությունն անհետացել է:
«Մենք ակնկալում էինք, որ բարձրագույն կրթության ուսանողները կունենան ավելի լավ հոգեկան առողջություն, քան իրենց հասակակիցները, քանի որ նրանք հակված են ավելի արտոնյալ միջավայրի: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզաբանելու համար քոլեջի ուսանողների առջև ծառացած հոգեկան առողջության ռիսկերը», – եզրակացրել են հեղինակները:
Նախկինում գիտնականները պարզել էին, որ անհանգստությունն ու դեպրեսիան կարող են վտանգավոր հիվանդության նախանշաններ լինել
21:27 02.07.2025
Հայաստանի որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին և 23-ին։ Հրազդան քաղաքում՝ հունիսի 26-ին և 27-ին, Արարատ քաղաքում՝ չի գերազանցել […] ...
21:14 02.07.2025
Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետինԷլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության է հասել երկու սեթում (6-2, 6-3): ...
21:00 02.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վիետնամը ստորագրել են առևտրային համաձայնագիրՎաշինգտոնը և Հանոյը համաձայնության են եկել երկկողմ առևտրային հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարեց, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վերացնել ամերիկյան ապրանքների վրա դրված բոլոր մաքսատուրքերը։ ԱՄՆ իշխանությունների […] ...
20:44 02.07.2025
Հռոմի պապը նոյեմբերին կայցելի ԹուրքիաՀռոմի պապ Լևոն XIV-ը նախնական այցով պլանավորում է Թուրքիա այցելել 2025 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Թուրքիա այցելելու ծրագրերը քննարկվել են Վատիկանում Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի և պապի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ «կցանկանար Հռոմի պապի պաշտոնում իր առաջին […] ...
20:29 02.07.2025
«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […] ...
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...