21:31 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:
Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:
ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը: ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր:
Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը:
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...
20:10 24.05.2025
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջենԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...