11:58 05.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ:
Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Տելեգրամ» սոցիալական ցանցում գրանցել և անձամբ վարել է գրեթե նույնանուն՝ թվով 5 զրուցարաններ։ Դրանք կառավարելու՝ զրուցարաններ այլ անձանց մուտք գործելու և անհրաժեշտ տեղեկություններ տեղադրելու թույլտվություն է տվել նաև իր ընկերոջը՝ 20-ամյա երիտասարդին: Վերջինս տելեգրամյան հարթակում այդ ալիք-զրուցարաններին իր հասանելիությունն ապահովել է իր կողմից շահագործվող հեռախոսահամարով գրանցված երկու օգտահաշիվների միջոցով, իսկ ընդհանուր նրանք հավաքել են շուրջ 2 500 առցանց հետևորդ:
Այդ նույն հարթակներում և զրուցարաններում 2022թ. մինչև 2023թ մայիս ընկած ժամանակահատվածում երիտասարդները հրապարակել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ վաճառքով զբաղվող տելեգրամյան առցանց խանութ-ալիքների կողմից իրենց էջերում տեղադրված հասանելի և բաց տեղեկություններ թմրամիջոցների արժեքների, քանակի և այլնի մասին, ինչպես նաև՝ թմրամիջոցի առցանց այդ խանութների կողմից թմրամիջոցի խաղարկության գովազդ, իսկ որոշ դեպքերում նրանք խորհուրդ են տվել նաև թմրամիջոցներ ձեռք բերել նշված խանութներից՝ այդ կերպ օժանդակելով այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը, խթանելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աճին:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վաճառքի եղանակով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող առցանց խանութ-հարթակներին օժանդակելու արդյունքում, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, 20-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և գործածել այն, իսկ դրա գործածման համար անհրաժեշտ մանրացման սարքերը՝ աղացներն ու դրանցում առկա՝ օգտագործված մարիխուանայի մնացորդ-հետքերը հայտնաբերվել են նրա անձնական խուզարկությամբ:
24-ամյա երիտասարդն էլ իր հերթին, նույն այդ զրուցարաններում թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող խանութներին գովազդելու արդյունքում խանութներից մեկից իր գործածման համար, տելեգրամյան հավելվածի միջոցով, նախապես ստացել է թմրամիջոցների թաքստոցների վերաբերյալ հստակ կոորդինատներով ու նշումներով լուսանկարներ, ապա թաքստոցներից ապօրինի ձեռք է բերել իրեն իրացված խոշոր չափերով՝ 0,55 գրամ ընդհանուր հաստատուն քաշով «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոց և գործածելու նպատակով ապօրինի պահել իր մոտ, ինչը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտ։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Հանցավոր շղթայում այլ անձանց, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 24.05.2025
Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...
16:30 24.05.2025
Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներՄայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ...
16:30 24.05.2025
Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտինՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը: «Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը: Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու: Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում […] ...
16:21 24.05.2025
ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունըԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...
16:09 24.05.2025
Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասինՄայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...
15:51 24.05.2025
Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստԼոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...