Տեղեկատվություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից վերջին օրերին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Տեղեկատվություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից վերջին օրերին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ

14:07 06.10.2023

1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):

2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։

Ո՛չ, քանի որ այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

3․ Ու՞ր դիմել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձն ունի սննդի, հագուստի և առաջնային այլ պարագաների կարիք։

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով լրացվում է առաջնային կարիքի գրանցման հարթակը՝ https://e-soc.am/,
եթե ունեք կարիքներ ու դեռ չեն բավարարվել դրանք, կարող եք մոտենալ վարչական շրջաններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

4․ Ի՞նչ անել ՀՀ-ում աշխատանք գտնելու համար։

Անձը կարող է գտնել աշխատանք «Գտիր աշխատանք» https://workforall.am/
հարթակի միջոցով կամ կարող է մոտենալ իր բնակավայրին մոտ գտնվող ՄՍԾ տարածքային կենտրոն, գրանցվել որպես աշխատանք փնտրող և համալրել առաջարկվող թափուր հաստիքներից մեկը։

5․ Ինչպե՞ս ստանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։

Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Եթե ՀՀ մուտք գործելուց հետո անցել եք հաշվառում և ունեք բանկային քարտ, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Հաշվառում անցած և տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

6․ Եթե անձը ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 2020 թվականին, արդյոք կարող է օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցությունից։

Ո՛չ, քանի որ աջակցությունն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքների բավարարմանը։

7․ Ի՞նչ անել անձնագիր չունենալու կամ ժամկետանց անձնագրի դեպքում։
Անհրաժեշտ է մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք)։

8․ Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը 75 (կամ ավելի) տարիքի կենսաթոշակառու է և չունի բանկային քարտ, ի՞նչ անել։
75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

9․ Վարձավճարի 40 հազար դրամ + կոմունալ վճարների համար՝ 10 հազար դրամ 6-ամսյա ծրագրից օգտվելու համար ի՞նչ պետք է անել․ հոկտեմբերի համար գումար կտրամադրվի՞։
Հոկտեմբեր ամսվա համար վարձի և կոմունալ ծախսերի վճարման նպատակով սոցիալական աջակցություն կտրամադրվի․ ընթացակարգը կներկայացնենք առաջիկայում։ Աջակցությունը վերաբերվում է նրանց, ովքեր չունեն բնակարան Հայաստանում։

10․ Եթե անձն ունի հաշմանդամություն, և սայլակ է անհրաժեշտ, ու՞ր դիմել։
ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

14:22 31.07.2025

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։   ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-31-ը

14:11 31.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-31-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8 […] ...

Հրդեհ Սպանդարյան գյուղում

14:00 31.07.2025

Հրդեհ Սպանդարյան գյուղում

Հուլիսի 31-ին, ժամը 06։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում՝ քարաշեն հացատան տանիքում (մոտ 36 քմ) և կից […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթել է «Բորնմութին»

13:48 31.07.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթել է «Բորնմութին»

Պրեմիեր լիգայի ամառային շարքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացրել «Բորնմութի» հետ և հաղթել է 4-1 հաշվով: Չիկագոյում կայացած խաղում մանչեսթերցիներից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռասմուս Հոյլունը, Պատրիկ Դորգուն, Ամադ Դիալոն ու Էյթան Ուիլյամսը: Պաշտպան Մատեյս դե Լիխտն էլ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Շարքի շրջանակներում Ռուբեն Ամորիմի թիմը առաջին հանդիպումն անցկացրել էր […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

13:35 31.07.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: Մարզերում հուլիսի 31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ին սպասվում է առանց […] ...

BACK_TO_TOP