17:56 13.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում շարունակում են իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը:
Այդ կենտրոններում մասնագետները գնահատում են արցախցիների աշխատանքի տեղավորման հետ կապված կարիքները և ուղղորդում աշխատաշուկա:
«Արցախցիների մեծ մասը մշտական բնակության վայր տեղափոխվելու որոշում դեռ չի կայացրել, շատերը դեռ չեն կողմնորոշվել: Այդ իսկ առումով դեռ այս փուլում միայն նրանք են, ովքեր կողմնորոշվել են բնակության հետ կապված, նրանց մասով հաշվառման ընթացքում գնահատվում են կարիքները, տրամադրվում է խորհրդատվություն աշխատաշուկայի իրավիճակի, աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի առաջարկ անելու, զբաղվածության կարգավորման ծրագրերում ընդգրկվելու և մի շարք այլ հնարավորությունների մասին»,-ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ ներկայացուցիչ Հրայր Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ, կազմակերպությունները սոցիալական տարբեր հարթակներով և հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնում և նաև լրացուցիչ աշխատանքի տեղեր են ստեղծում, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունենան աշխատանք:
Մանրամասները՝ տեսանյութում:
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...