Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

15:14 17.10.2023

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի առանցքում էր պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել է ԱՏԳ մասնակիցներին մաքսային գործառնությունների մասով ծառայությունների մատուցման նոր մոդելի (ԼՏՕ) ներդրման հայեցակարգը, որի շրջանակում առաջարկվում է վերաբաշխել մաքսային գործառնությունները՝ առանձնացնելով մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության գործառնությունները և հսկողության իրականացման համար այլ օժանդակ գործառնությունները՝ մաքսային հսկողությունը վերապահելով բացառապես մաքսային մարմնին, իսկ մաքսային գործի բնագավառի այլ օժանդակ գործառնությունների մասով՝ ստեղծել մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացման, արդյունքների մաքսային մարմինների կողմից ընդունման և արդյունքների նկատմամբ հսկողության հնարավորություն: Նշվել է, որ Լիազորված տնտեսական օպերատորը կարող է ունենալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված առաջին, երկրորդ կամ երրորդ տիպի վկայականներից մեկը կամ առաջին երկուսը, որոնց շրջանակում հնարավորություն կունենա իրականացնելու մի շարք մաքսային գործառնություններ:

Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորմանն ու չարաշահման արգելքին, որի շրջանակում քննարկվել են հարկ վճարողի հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առկայությունը, չարաշահման որոշման հիմքերը, հարկային պլանավորման սխեմայի բացահայտումը, կիրառման ժամանակահատվածը, տուգանքի չափը, հարկային պարտավորությունները և պատասխանատվության կիրառման հետ կապված հարցերը։

Դիտարկվել են նաև թեյավճարների կարգավորմանն ուղղված հարցեր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված փոփոխությունների մասով, առաջարկվել է հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ կամ ոչ հավաստի լինելու դեպքում, կիրառել վարչական պատասխանատվություն։

Ընդգծվել են թվային ակտիվների վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես, թվային ակտիվները որպես ապրանք դիտարկումը, սկզբնական արժեքի որոշումը, հարկային պարտավորությունների հաշվարկումը և փաստաթղթավորման հետ կապված կագավորումները։

Նիստում անդրադառնալով ֆինանսական հաշիվներին՝ նշվել է, որ ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն:

Երկխոսության ակտիվ քննարկումների արդյունքում հասարակական խորհրդի անդամները, ներկայացված նախագծերի, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող այլ հարցերի շուրջ, հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն, ամփոփելով խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներն ու տեսակետները, ընդգծել է, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն, խորությամբ կուսումնասիրվեն, որոշ նախագծեր կխմբագրվեն և կրկին կդրվեն շրջանառության մեջ։

Շարունակվում են հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մասնագիտական աշխատանքային քննարկումները՝ ներկայացված հարցերին առավել արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

18:52 15.08.2025

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

L’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

18:45 15.08.2025

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

18:40 15.08.2025

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժած

18:34 15.08.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժած

Այսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...

Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

18:25 15.08.2025

Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

18:18 15.08.2025

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։ Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։ Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու ուսուցչական […] ...

BACK_TO_TOP