Պետտուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված և արտահանվող ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Պետտուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված և արտահանվող ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին․ նախագիծ

15:42 18.10.2023

Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին:

Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի հերթական նիստում` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել ներմուծված եւ արտահանվող` առանձին կատեգորիայի ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին համարժեք պետական տուրքի դրույքաչափեր:

Նշվել է, որ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մինչեւ մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար սահմանել տուրք` բազային տուրքի տասնապատիկի չափով, այն է` 10 հազար դրամ:

Իսկ արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար` բազային տուրքի չափով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալից հետաքրքրվել է` արդյո՞ք ազդեցության գնահատում եղել է, քանի որ ստացվում է` բազային տուրքը տասն անգամ ավելացվել է: ՊԵԿ փոխնախագահը բացատրել, որ թվում է, թե պատիկներով է ավելացվել, բայց, ըստ էության, էական ազդեցություն խոշոր արտահանողի համար չունի: «Եթե 1 տոննայի համար 1000 դրամ էր վճարվում, յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար` եւս 300 դրամ, հիմա ասում ենք 10.000 դրամ եւ յուրաքանչյուր հաջորդի համար եւս 1000 դրամ` մաքսային մարմնի ծախսերը որոշակիորեն մարելու համար: Մենք տնտեսվարողների կյանքը չենք բարդացնում, իրենք ակցիզային հարկը հետ են ստանում»,- ասել է նա:

Ըստ Արթուր Մուրադյանի` փոփոխությունն էական ազդեցություն չի ունենում, տնտեսվարողներն էլ չեն դժգոհում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ այս փոփոխությունը մի փոքր փոխհատուցում է այն ծախսը, որը պետք է մաքսային մարմինը կատարի` հիշեցնելով ակցիզային հարկի վերադարձի փոփոխությունը: «10 միավորի օգուտ ենք տվել, հիմա վերահսկողության ապահովման համար 1 միավորի չափով փոխհատուցում է արվում»,- ասել է նա:

Ըստ հանձնաժողովի փոխնախագահի` սա տնտեսվարողների կողմից ձեռնարկված գործընթաց է:

Նշենք, որ նոր փոփոխությամբ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանման գործարքների նկատմամբ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

19:04 15.08.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

18:52 15.08.2025

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

L’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

18:45 15.08.2025

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆ

Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

18:40 15.08.2025

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժած

18:34 15.08.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժած

Այսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...

Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

18:25 15.08.2025

Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...

BACK_TO_TOP