Հայտնի է Վորոնեժի ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+11.09 oC

Հայտնի է Վորոնեժի ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու անունը

12:17 20.03.2018

ՌԴ Վորոնեժի երկրամասում խոշոր ավտովթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը հայտնի է դարձել: ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԻՆ-ի հետ կապի արդյունքում պարզել է, որ զոհված ՀՀ քաղաքացին Արտակ Վրեժի Սուքիասյանն է՝ ծնված 1978 թ.: Նա Երևանի գրանցում ունի:

Հիշեցնենք, որ մարտի 20-ի առավոտյան ՌԴ Վորոնեժի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարից երկու քաղաքացի է զոհվել: Բախվել են Հայաստանից մեկնած մարդատար ավտոբուսն ու ռուսական բեռնատարը: Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող ավտոբուսում եղել է 48 ուղևոր և երկու վարորդ:

ՌԴ իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ հայկական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել դիմացի բեռնատարին:

Երկու զոհերը ավտոբուսի և բեռնատարի վարորդներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիմ Չեն Ընը ծանոթացել է մարտավարական հրթիռային համակարգին

08:42 15.05.2024

Կիմ Չեն Ընը ծանոթացել է մարտավարական հրթիռային համակարգին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծանոթացել է մարտավարական հրթիռային համակարգի հետ, որը ծառայության է անցնելու Կորեայի ժողովրդական բանակի (KPA) արևմտյան աշխատանքային խմբի հետ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Զեկույցում մանրամասներ չեն հաղորդվում զենքի տեսակի մասին, սակայն նշվում է, որ առաջին կիսամյակում արտադրված հրթիռային կայանքները ծառայության կանցնեն ստորաբաժանումների հետ։ Կիմ Չեն Ընը […] ...

ԱՄՆ-ը պատրաստվում է Կիևին մատակարարել մեկ Patriot մարտկոց. Bloomberg

08:34 15.05.2024

ԱՄՆ-ը պատրաստվում է Կիևին մատակարարել մեկ Patriot մարտկոց. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է մեկ Patriot մարտկոց մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինա լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց ուղարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Գործակալության տվյալներով՝ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները նույնպես ուսումնասիրում են Ուկրաինա լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու հնարավորությունը։ ...

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների «սեփականության հարցը» լուծելու շարունակական պատրաստակամության մասին

08:24 15.05.2024

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների «սեփականության հարցը» լուծելու շարունակական պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը, որն ուղղված է հյուսիսային տարածքների «սեփականության խնդրի լուծմանը», մնում է ամբողջովին անփոփոխ։ «Որոշել այս չորս կղզիների պատկանելությունը, ապա կնքել խաղաղության պայմանագիր, մեր երկրի դիրքորոշումը այս հարցում մնում է ամբողջովին անփոփոխ»,-ընդգծել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը քաղաքական գործիչների և պաշտոնյաների, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ […] ...

Բլինքենն ասել է, որ Ուկրաինան մոտենում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

23:59 14.05.2024

Բլինքենն ասել է, որ Ուկրաինան մոտենում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան ամեն ամիս ավելի է մոտենում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալուն։ «Ժամանակն Ուկրաինայի կողմից է, քանի որ ամեն ամիս մեր համատեղ աշխատանքը մոտեցնում է Ուկրաինան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ամեն ամիս Ուկրաինան ստորագրում է ավելի շատ երկկողմ անվտանգության համաձայնագրեր, ուժեղացնում է իր պաշտպանական-արդյունաբերական համալիրը, արտադրում է ավելի […] ...

Գրոսսին ասել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լուրջ երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերել

23:27 14.05.2024

Գրոսսին ասել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լուրջ երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերել

Իրանը ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ցույց տվեց իր պատրաստակամությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ «լուրջ երկխոսության» և կոնկրետ խնդիրների քննարկման համար։ Այս մասին բրիտանական Financial Times թերթին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ես տեսնում եմ, որ նրանք ընդունում են՝ ավելի լավ է պահպանել որոշակի փոխազդեցություն, քան գնալ ոչ մի կերպ […] ...

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում

23:16 14.05.2024

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Սլովակիայի Ազգային խորհրդի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դուշան Գալիսը: Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP