14:37 23.10.2023
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ազգային օպերատորն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 23-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվության միջոցներ` կախված խախտման կատարման պարբերականությունից, մաքսային վճարներից եւ մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների պարտավորության առաջացման, ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չպահպանվածության հանգամանքներից: Նախատեսված պարտավորությունները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի չկատարելու դեպքում ազգային օպերատորի գործունեությունը կարող է նաեւ դադարեցվել:
«Մասնավորապես, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված` իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտականությունը չկատարելու դեպքում առաջին անգամ առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով: Սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով»,- ասել է հիմնական զեկուցողը` մանրամասն ներկայացնելով նախագծով սահմանված տուգանքների չափերը:
Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսվում է առաջարկել եւս երկու լրացուցիչ փոփոխություն:
Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ազգային օպերատորի կողմից թույլ տված խախտումներն ինչ հետեւանքներ կարող են առաջացնել, եւ նախկինում եղել են արդյոք նման նախադեպեր: «Նախադեպ դեռեւս չի եղել, որովհետեւ էլեկտրոնային համակարգը ներդրված չէ եւ չի աշխատում: Մեր օպերատորը նոր է ընտրվել, եւ մշակվում է էլեկտրոնային համակարգ, որպեսզի համագործակցի մյուս երկրների համապատասխան օպերատորների հետ»,- պատասխանել է Աշոտ Մուրադյանը:
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է ընտրվել օպերատորը եւ այս ժամանակահատվածում պետական բյուջեից որքան գումար է հատկացվել օպերատորի աշխատանքների համար: «Պետբյուջեից ֆինանսավորում օպերատորին ընդհանրապես նախատեսված չէ: Օպերատորի ծառայությունների համար վճարելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները: Օպերատորն ընտրվել է ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հայտարարված բաց մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:
Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ նախագծի ընդունմամբ կդյուրացվի տնտեսավարողների գործունեությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...