08:38 24.10.2023
Առնվազն 2000 երեխա է մահացել վերջին 17 օրվա ընթացքում Գազայի հատվածում և 27-ը՝ Հորդանան գետի Արևմտյան ափում, ասվում է Save the Children միջազգային բարեգործական կազմակերպության կայքում։
«Առնվազն երկու հազար երեխա է մահացել Գազայում վերջին 17 օրվա ընթացքում, ևս 27-ը մահացել է Հորդանան գետի Արևմտյան ափում, քանի որ մշտական ավիահարվածները Գազայի հատվածում հազարավոր շենքեր են վերածում ծխացող ավերակների կույտերի», – երկուշաբթի հայտնել է կազմակերպությունը:
Save the Children’s Palestine կազմակերպության տնօրեն Ջեյսոն Լին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել երեխաների կյանքը պաշտպանելու համար և խրախուսել միջազգային հանրությանը աջակցել այդ ջանքերին: Երեխաների կյանքը իսկապես պաշտպանելու միակ միջոցը այս բռնությունը դադարեցնելն է», – կազմակերպությունը մեջբերում է Լիի խոսքերը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Մի քանի օրվա ընթացքում իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի հետ սահմանի մոտ գտնվող բոլոր բնակեցված տարածքները և սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, ավելի քան 15 հազարը վիրավորվել են։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, մահացել է ավելի քան 1,3 հազար մարդ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ մոտ 150 իսրայելցի կարող է գերության մեջ լինել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում կա մոտ 200-250 բանտարկյալ։
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...