20:18 31.10.2023
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացավ «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառման բացմանը ներկա էին ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի Պատմության և էրեբունի թանգարանների տնօրենները, այնպես էլ ՌԴ Մշակույթի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները, ՌԴ պետական պատմական թանգարանի և այլ առաջատար թանգարանների տնօրենները։
Ցուցանմուշները բերվել էին ինչպես «Հայաստանի պատմության» և «Էրեբունի» թանգարաններից, այնպես էլ «Ռուսաստանի պետական պատմական» թանգարանից և «Էրմիտաժից»։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դեսպանության աշխատակազմի ղեկավար Արտակ Գաբրիելյանը՝ ընթերցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղերձը։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու և Հին Հայկական մշակույթը հանդիսատեսի լայն շրջանակին հասանելի դարձնելու համար՝ ուղերձում նշվեց երկու դաշնակից պետությունների համագործակցությամբ նմանօրինակ նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչման անհրաժեշտությունը։
Ի նշանավորումն «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության կազմակերպման նպատակով տարված պրոֆեսիոնալ աշխատանքի՝ Դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն մշակույթի կենտրոնի հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեց ցուցադրության կազմակերպիչներին։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ՌԴ մի շարք թանգարանների տնօրեններ։
Ցուցադրությունը այցելուների համար բաց է մինչև 2024 թվականի հունվարի 28-ը։
08:36 03.07.2025
Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դիՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […] ...
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...