18:30 03.11.2023
Իտալիայի Նախարարների խորհուրդը ուրբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել երկրի կենտրոնական շրջաններում, առաջին հերթին՝ Տոսկանայում, վատ եղանակի պատճառով, հայտնել է այս շրջանի նախագահ Էուջենիո Ջիանին։
«Նախարարների խորհուրդը արտակարգ դրություն է հայտարարել Տոսկանայում ջրհեղեղների պատճառով, որը նախատեսում է արտակարգ իրավիճակների առկայություն և հատուկ միջամտություն մեր տասը նահանգներից յոթում՝ Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Պրատո, Պիստոյա, Լուկա, Մասսա»,-ասվում է նրա տարածած տեսաուղերձում:
Ուրբաթ օրը Ջիանին հայտնել էր, որ հորդառատ անձրևների և բազմաթիվ գետերի վարարման հետևանքով զոհերի թիվը հինգն է։ Մարզի ևս մեկ բնակիչ անհայտ կորած է համարվում։
Նրա խոսքով, անցած 24 ժամվա ընթացքում մարզի մի շարք հատվածներում տեղումները աննախադեպ են եղել վերջին 50 տարվա համար:
Վատ եղանակի հետևանքով ավելի քան 48 հազար մարդ այս պահին մնացել է առանց էլեկտրականության, նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին։
«Այս պահին Ֆլորենցիայում խնդիրների պատճառով դանդաղել է արագընթաց գնացքների աշխատանքը Միլանի և Հռոմի միջև: Երթևեկությունը Բոլոնիա-Պրատո և Պիստոյա-Պրատո երկու երկաթուղային գծերով դադարեցված է»,- հայտարարել է նա։
12:25 21.05.2025
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ ԼավրովինԸնթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...
12:23 21.05.2025
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծինԻրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...
12:14 21.05.2025
Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք ՍպիտակումԱշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...
11:50 21.05.2025
Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարանՄեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […] ...