12:35 01.09.2018
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն օգոստոսի 31-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մհեր Մարգարյանը վերահաստատել է ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու հաստատակամությունը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մարգարյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումները՝ վերահաստատելով, որ Հայաստանը հանձնառու է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Կարևորվել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։
17:48 07.05.2025
Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցերՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզ՝ տեղում քննարկելու Իծաքար-Գանձաքար ճանապարհին՝ Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր։ Մասնագետների և գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրվել է նոր կառուցվելիք կամրջի նախատեսվող տեղադիրքը։ Անդրադարձ է եղել կամրջի նախագծային լուծումներին, կառուցման […] ...
17:42 07.05.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների բարեփոխումներըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները: Նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել […] ...
17:35 07.05.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Նախարարը հանդիպում է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-թմրաբան Գայանե Վարդազարյանին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալությունն է հայտնել այս տարիներին կատարված աշխատանքի համար, նշել, որ պետք է մնալ զարգացման ուղեծրում և որպես պետական բուժկենտրոն առաջ շարժվել զարգացման նոր տեսլականով: Նախարարը շրջել […] ...
17:28 07.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահներ, Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փող. 1,2 շենքերի ջրամատակարարումը։ Մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:23 07.05.2025
Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: ...
17:18 07.05.2025
Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումըԲուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […] ...