12:15 10.11.2023
Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA – Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցը և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը նոյեմբերի 10-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Արգենտինայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Խորխե Կնոբլովիցն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...