14:07 01.09.2018
Արմավիրի մարզն այսօրվանից անցնում է համընդհանուր ներառական կրթության, ինչը նշանակում է, որ հատուկ կարիքներ, ֆիզիկական կամ այլ սահմանափակումներ ունեցող երեխաները սովորելու են ոչ թե հատուկ, այլ սովորական դպրոցներում՝ մյուս երեխաների հետ։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, կարծում է, որ դպրոցներն առայժմ հարմարությունների տեսանկյունից դեռ պատրաստ չեն։
«Այս խնդիրը բնորոշ է ոչ միայն Արմավիրին, այլ նաև բոլոր մարզերին, որտեղ արդեն անցել են։ Նույնիսկ մի քանի տարի [առաջ] անցում կատարած մարզերը ունեն դպրոցներում հարմարեցման խնդիրներ, և ոչ միայն հարմարեցման, այլ նաև ուսուցիչների վերապատրաստման, կրթության կառավարիչների վերապատրաստման, ծնողների վերապատրաստման հետ կապված խնդիրներ կան»,– նշեց Հարությունյանը։
Նախարարը կարծում է, որ այս անցումային փուլում առաջ կգան խնդիրներ, որ կլուծվեն ընթացքում։ Հարությունյանի խոսքով՝ այս որոշումը շտապողականություն չի պարունակում։ Հետաձգում եղել է Երևանում, քանի որ ծավալն ավելի մեծ է, ու մայրաքաղաքում ներառման կանցնեն հաջորդ տարվանի՝ փուլ առ փուլ։
«Շտապողականություն չկա և խնդիրները հընթացս լուծվում են։ Որքան հետաձգենք, այնքան ավելի մեծ խնդիրներ կունենանք», – հայտնեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Տավուշում ու Սյունիքում արդեն անցել են ներառական կրթության, նրանց այս տարի միանում է Արմավիրը, հաջորդիվ ծրագրին կմիանան Արագածոտնը, Շիրակը և մյուս մարզերը։ Դրա համար հատուկ դպրոցները վերակազմավորվում ու վերածվում են աջակցության կենտրոնների։
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...