17:50 15.11.2023
Նոյեմբերի 14-ին՝ Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի է ունեցել ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, արցախահայերի առջև ծառացած հումանիատար ծանր իրավիճակի վերացմանը միտված Ռումինիայի կառավարության և եկեղեցական համայնքների ներգրավմանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Հանդիպումը նախագահում էր Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս և Բուխարեստի մետրոպոլիտ Գերաշնորհ Աուրել Պերկան, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Միխայ Ֆրացիլը, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն քահանա Իլիեշը, Հունգար Բողոքական եկեղեցու եպիսկոպոս Կատո Բելայի ներկայացուցիչը, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Նեվսկի քահանա Էվերետը, Ռումինիայի Հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ, հոգևորականներ։
Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Իր խոսքում Սրբազան Հայրն ի դեմս Ռումինիայի Կրոնից նախարարության շնորհակալություն հայտնեց ռումին կառավարությանը հանդիպման կազմակերպման համար։ Այնուհետև Տաթև Սրբազանը մասնակիցներին ներակայցրեց հայրենազրկված արցախահայերի ծանր կացությունը և առկա մարտահրավերները՝ ընդգծելով վերջիններիս օժանդակելու անհրաժեշտությունը։
Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանն անդրադարձավ Արցախի հոգևոր և պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ ներկայացնելով Արդրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության փաստագրված ապացույցներ։
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 100․000-ից ավելի բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը և այս ուղղությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերը։Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն ներկաներին փոխանցեց Դանիել պատրիարքի ողջույնի խոսքը, որից հետո ելույթներով հանդես եկան մասնակից բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները՝ իրենց աջակցությունը բերելով արցախահայությանը և պատրաստակամություն հայտնելով նպաստելու սոցիալական նախաձեռնություններին։
Ռումինիայի Կրոնից նախարարությունը, Ռումինիայի Հայոց թեմի հետ համագործակցաբար, անգլերենից ռումիներեն էր թարգմանել և հրատարակել Արցախի հոգևոր, պատմամշակությանին ժառանգության և Արցախի մասին տեղեկատվական գրքույկ, որը բաժանվեց բոլոր մասնակիցներին»։
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...