11:55 22.11.2023
Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ:
Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով՝ 1,8 գրամ քաշով Պրեգաբալին տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին:
Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ PGN 300 գրառմամբ 23 դեղահաբ:
Վերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի վերոնշյալ գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը), իսկ 2023 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մ.Դ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը):
Մ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ կիրառված է տնային կալանք և բացակայելու արգելք:
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով:
2023 թվականի նոյեմբերի 15-ին Առողջապահության նախարարության Լինցենզավորման հանձնաժողովի որոշմամբ՝ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:05 14.05.2025
Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...
15:57 14.05.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
15:49 14.05.2025
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...
15:40 14.05.2025
Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինՆորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...