11:18 24.11.2023
Երևանում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը, նոյեմբերի 24-ին Հայաստանն ունի երեք մասնակից:
Տղամարդկանց պայքարում ռինգ դուրս կգան Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խարատյանը (52 կգ) եւ Տիգրան Մակիչյանը (57կգ):
Վաղարշակ Քեյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Շեունգուն Լիի հետ: Արեն Խարատյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Մոնղոլիան ներկայացնող Նանզադ Տուվջունջարգալի հետ: Տիգրան Մակիչյանը 1/16 եզրափակիչում կմրցի Քաթարի ներկայացուցիչ Յուսուֆ Էսլայեդի հետ:
Հայտնի են նաեւ մյուս քաշային կարգերում հայ բռնցքամարտիկների մրցակիցները:
Առնո Դարչինյանը (46 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուան է: Տիգրան Հովսեփյանը (50 կգ) 1/16 եզրափակիչում կմենամարտի խորվաթ Մարիո Նակիչի հետ: Վահագ Գալստյանը (54 կգ) 1/16 եզրափակիչում կհանդիպի բելառուա Ալեքսեյ Կազուսևի հետ: Անդրանիկ Մարտիրոսյան (60 կգ) նույնպես կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը Խորվաթիայի ներկայացուցիչ Մատե Ջուկիչն է: Ալիկ Կճոյանը (63 կգ) 1/16-ում կմենամարտի Գերմանիան ներկայանցող Սամվել Աբրեյանի հետ: Սամվել Սիրամարգյանը (70 կգ) պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Մահան Սաջեդիջաբլուի հետ: Ալբերտ Հարությունյանը (75 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Անատոլի Բարանովսկիի հետ: Հայկ Ղահրամանյանը (80 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից և կմենամարտի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Դամհիեոն Պարկի հետ: Տիգրան Խաչատրյանը (80+կգ) նույնպես կսկսի 1/8-ից: Նրա մրցակիցն է ռումինացի Տեոխան Ալեխանդրո Բուտոն:
Աղջիկների պայքարում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ, որոնք մեկնարկելու են քառորդ եզրափակիչից:
Հեղինե Պետրոսյանի (48 կգ) մրցակիցը կլինի Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլետա Կլարիսա Սկուրտը: Քրիստինե Թորոսյանի (52կգ) մրցակիցը հայտնի կդառնա 1/16 եզրափակիչից հետո և կլինի Դիանա Սիկստուս (Ռուսաստան) – Նինո Բեկաուրի (Վրաստան) զույգի հաղթողը: Էլեն Պապյանի (54 կգ) մրցակիցը Դիվա Ջանկի (Մավրիտանիա) – Սյուզաննա Գոլեբևսկա (Լեհաստան) զույգի հաղթողը կլինի:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...