10:42 20.03.2018
16:29:11
Ըստ նախնական տվյալների՝ Մոսկվա-Երևան երթուղով հետևող ավտոբուսի վարորդը ուշ է նկատել, որ ճանապարհին կայանված է խափանված մարդատար մեքենա: Փորձելով շրջանցել այն` ավտոբուսը ստիպված դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է դեմառդեմ ընթացող բեռնատարին:
Բախման հետևանքով զոհվել են բեռնատարի վարորդն ու ավտոբուսի 30-ամյա վարորդը: Ըստ մեր ունեցած տվյալների, որ հաստատում են ՌԴ ԱԻՆ-ում և ՆԳՆ-ում, զոհվածը ՀՀ քաղաքացի է` Սուքիասյան Արտակ Վրեժի, ծնված` 1978թ.: Ավտոբուսում երկու վարորդներից բացի եղել են 48 ուղևոր:
Վթարի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որոնց տեղափոխել են Վորոնեժի մարզի Պավլովսկի կենտրոնական հիվանդանոց: Տուժածներից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Եվս մեկ մարդ բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:
SHANTNEWS-ը հրապարակում է տուժածների ցուցակը:
1. Սարդոնյան Դավիթ (14.05.1969), վերակենդանացման բաժին
2. Հայրապետյան Մելիք (31.10.1988), վերակենդանացման բաժին
3. Բաբաջանյան Տիգրան (30.08.1972), վերակենդանացման բաժին
4. Համբարձումյան Եղիշե (հոկտեմբեր 1982), վերակենդանացման բաժին
5. Թևոսյան Արկադի (4.08.1974), վիրաբուժական բաժին
6. Մուրադյան Արմեն (29.04.1964), վիրաբուժական բաժին
7. Օհանյան Վարյա (8.11.1961), վիրաբուժական բաժին
8. Գևորգյան (Գևորկոսյան) Վազգեն (30.07.1972) – վիրաբուժական բաժին
Բոլոր ուղևորները ժամանակավորապես տեղավորվել են «Ինչպես տանը» (Как дома) հյուրանոցում:
ՀՀ դեսպանությունը և հյուպատոսությունը, ԱԻՆ, ՆԳՆ, Քննչական հանձնաժողովի ներակյացուցիչները, ըստ կարգի, տեղեկացվել են ՌԴ համապատասխան մարմինների կողմից, և նրանք արդեն դեպքի վայրում են ու իրենց ռուս գործընկերների հետ համատեղ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները:
Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցույց տրվում Վորոնեժի մարզի հայկական համայնքի կողմից:
13:42:12
13:04:19
ՌԴ ԱԻՆ հաղորդած տեղեկության համաձայն՝ զոհված ՀՀ քաղաքացին Արտակ Վրեժի Սուքիասյանն է, ծնված 1978թ.:
11:50:31
ՌԴ իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ հայկական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել դիմացի բեռնատարին:
11:42:14
ՌԴ Վորոնեժի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարից ՀՀ երկու քաղաքացի է զոհվել: Ռուսական «РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ բախվել են Հայաստանից մեկնած մարդատար ավտոբուսն ու ռուսական բեռնատարը:
Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող ավտոբուսում եղել է 48 ուղևոր և երկու վարորդ: Պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել:
18:25 23.08.2025
ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքինՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...
18:20 23.08.2025
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...
18:12 23.08.2025
Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրըՍիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...
17:48 23.08.2025
Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքիցԳերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...
17:37 23.08.2025
Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...