17:36 27.11.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերակատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
«Իմ գնահատականները հնչեցնում եմ նաև՝ որպես տնտեսագետ և կարող եմ ասել, որ Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ: Մեր համագործակցության արդյունքում է նաև, որ մենք ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն»,- ասել է նախագահը:
Վահագն Խաչատուրյանը հույս է հատնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգրկելով տնտեսության նոր ոլորտներ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին աջակցելու, մշտապես ընդառաջելու համար, ինչպես նաև հայտնում եմ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նախագահը:
Մասացուգու Ասակավան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից մեկնարկած փոխգործակցության մասին:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը վերջին 18 տարիների ընթացքում մեզ հետ ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ցանկանում եմ հայտնել մեր հաստատուն հանձնառությունն՝ աջակցելու կառավարությանը և Հայաստանի ժողովրդին: Հպարտ եմ ընդգծել, որ որպես երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ գործընկերներից մեկը, մենք ցանկանում ենք շարունակել մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ասիական զարգացման բանկի նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման և խթանման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրային տնտեսության և այլ ոլորտներում ընթացիկ ծրագրերի իրականացմանն ու նոր նախագծերի մշակման ուղղություններին:
10:30 15.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:19 15.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...
09:40 15.07.2025
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...