10:42 03.09.2018
«Մարտիկ» հիմնադրամն ունենալու է մեկ միլիոն մասնակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ ընկերներ, այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։
Ստացել եմ աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերիկ և քենով լի մեկնաբանություններ։
Իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանն իր և մեր ընկերների անունից արեց իրեն բնորոշ հայտարարություն, ինչը, ցավոք, չարակամները գնահատեցին միայն իրենց «արշինով»։
Այս 2 օրերին խուսափել եմ շփվել լրագրողների հետ, ուստի ակնկալում եմ լրագրողներիդ ներողամտությունը։
Մտահոգ եմ, իսկ ինձ սատարողներով՝ հպարտ։
Իմ ընկեր Արայիկ և շատ շատեր, շնորհակալ եմ ձեր անկեղծ պատրաստակամության համար, գտնում եմ, որ դեպոզիտային հաշվին գումար մուտք անելու կարիքը չկա։ Փոխարենը դիմում եմ բոլորիդ, մի փոքր վերլուծության դեպքում դուք կհասկանաք, որ ծանր ժամանակներ ենք ապրում ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ, որին կարող ենք դիմակայել, եթե դրան պատրաստ ենք։
Ինձ սատարելու ցանկություն ունեցող իմ ընկերներ, ձեր լավագույն աջակցությունն ինձ կլինի ձեր մասնակցությունը և նվիրաբերումը «Մարտիկ» հիմնադրամին (martik.am):
Մի օր երազանքս իրականություն է դառնալու՝ «Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից։
Անահիտը, Արթուրը և շատ շատերը վաղը չեն լինելու, իսկ հայրենիքն ու «Մարտիկ» հիմնադրամը հավերժ են։
Հ..Գ. Լսել եմ, թե իբր որոշներին ստիպել են դառնալ «Մարտիկի» մասնակից, եթե կան այդպիսիք, ապա կարող են դիմել «Մարտիկի» գրասենյակ, որևէ ձևով այդ գումարը ետ ստանալու հարցը քննարկելու համար, կամ էլ կարող են դիմել քննչական ծառայությանը»:
16:57 24.06.2025
Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...
16:46 24.06.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդունՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
16:36 24.06.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներինՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...
16:26 24.06.2025
Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՀունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...
16:17 24.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […] ...
16:12 24.06.2025
Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաներըԱյսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, […] ...