Եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է. նախարարը՝ «Լիդիան Արմենիա»-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է. նախարարը՝ «Լիդիան Արմենիա»-ի մասին

15:46 03.09.2018

«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման խնդրին, հույս է հայտնել, որ իրականացվող փորձաքննություններն ավելի կարճ ժամանակ կպահանջեն: Նախարարը կարևորել է նաև միջազգային փորձագետների ներդրմամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով պայմանավորված արագ դիտարկումները:

«Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն, բայց սա չի նշանակում, որ մենք հավասարակշռված մոտեցումը պետք է խախտենք: Անհրաժեշտ է համոզվել, թե որքանով է հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա էական, որպեսզի շարունակեն գործընթացը: Բայց, մյուս կողմից, չպետք է մոռանանք,  որ տնտեսվարողները, որոնք կատարել են ներդրումներ և շարունակում են դրական սպասելիքներ ունենալ, չհիմնավորված կամ սուբյեկտիվ վարքագծով պայմանավորված վնասներ չպետք է կրեն»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի, եթե հարուցված քրեական գործի ընթացքում պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է, «Լիդիան Արմենիա»-ի բաժնետերը ևս շահագրգռված կլինի դրանք բացառել:

«Կառավարությունը չպետք է հայտնվի մի իրավիճակում, երբ սուբյեկտիվ վարքագծի պատճառով կասեցնի այս կամ այն ծրագիրը: Չկա այդպիսի բան: Չկա այդպիսի միտում, այդպիսի ցանկություն: Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, թե մեր կառավարությունն այդպիսի ճանապարհով է գնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ցանկացած հարցի լուծում պետք է փաստերի վրա հիմնված լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP