20:37 21.12.2023
2023 թվականին Պարեկային ծառայությունը մեկնարկեց նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այսպիսով, այս տարվանից ծառայությունը ծածկում է հանրապետության ողջ տարածքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Կառավարության հովանու ներքո պրոֆեսիոնալ ու նոր գործելաոճով Պարեկային ծառայություն ունենալուն նախորդեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացվել են ներառական գործընթացներով՝ ԱՄՆ, Եվրամիության, ՄԱԶԾ և ԵԱՀԿ գործընկերների ու քաղհասարակության ներկայացուցիչների աջակցությամբ։
Համագործակցության այդ շրջանակում նաև միջազգային արդյունավետ փորձը տեղայնացվեց և կիրառվեց Ոստիկանության ակադեմիայում կազմակերպված ուսումնառության ընթացքում։ Կրթական նոր ծրագրերից զատ, նոր է նաև ծառայության դուրս եկած պարեկների սպառազինությունն ու տեխնիկան, համազգեստն ու անգամ հանցագործությունների կանխման, բացահայտման և դրանց դեմ ամենօրյա անզիջում պայքարի ձեռագիրը։
Ամիսներ անց Պարեկային ծառայությունը մայրաքաղաքում կունենա նաև նոր, տեխնիկապես հագեցած, արդի չափանիշներին համապատասխանող վարչական համալիր։ Կառուցման աշխատանքներն ընթանում են լայն թափով։
Պարեկներն իրենց ամենօրյա ու շուրջօրյա ծառայության ընթացքում բացահայտում են հանցագործություններ, հայտնաբերում հետախուզվողների, ապահովում հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, չափազանց մեծ է պարեկների ներդրումը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում։ Այդ հանցատեսակի դեմ պայքարում պարեկներն արդյունքներ են գրանցում գրեթե ամեն օր։
Ծառայության ստեղծման առաջին իսկ օրից նշվել էր, որ ստորաբաժանման առաջնային խնդիրներից է քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքումն ու օգնություն ցույց տալը։ Այդ առումով նույնպես ակնառու է օգնության կարիք ունեցող քաղաքացուն օպերատիվ արձագանքելու պարեկների գործելաոճը։
Պարեկային ծառայության գործարկման և կայացման ուղղությամբ աննախադեպ աշխատանք է իրականացրել Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը, որում ներգրավված են եղել միջազգային և հասարակական կազմակերպությունների գործընկերներն ու շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչները։
Բարեփոխումների ռազմավարությամբ պայմանավորված՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաև կանանց ներգրավվածությանը։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» խորագրով իրազեկման արշավները տալիս են ցանկալի արդյունք. կանանց ներկայությունը պարեկային ծառայությունում արդյունավետ է ու անհրաժեշտ։
Եվ այսպես, Կառավարության բարձր հովանու ներքո մեկնարկած և քաղհասարակության ու միջազգային գործընկերների աջակցությամբ կյանքի կոչված բարեփոխումների շրջանակում՝ 2023 թվականին Պարեկային ծառայությունը սկսեց գործել հանրապետության ողջ տարածքում, իսկ ծառայության զարգացման գործընթացը շարունակական է միշտ»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...