09:46 23.12.2023
Հոգեբան Տատյանա Իսրայելյանը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է վատ միջավայրում գտնվող երեխային օգնելու ուղիները։
Իսրայելյանի խոսքով, երեխայից դժվար է պարզել, որ նա խնդիրներ ունի, քանի որ միշտ չէ, որ երեխաները պատրաստ են կիսվել անձնական փորձով ու անհանգստությամբ։ Արժե մտածել նրա շրջապատի մասին, պարզաբանել է հոգեբանը, եթե նա սկսում է շատ ժամանակ անցկացնել տնից դուրս, վերադառնում է սովորականից ուշ, անտեսում է նախկինում գոյություն ունեցող կանոնները։ Բացի այդ, վատ շրջապատի նշան կարող է լինել այն, որ երեխան դրսևորում է դյուրագրգռություն և ագրեսիվություն, դառնում է լռակյաց և գաղտնապահ, չի հայտնում, թե ինչ է անում և ում հետ է ժամանակ անցկացնում, դպրոցում նրա առաջադիմությունը նվազում է, բացականերն ավելանում են։
Հաճախ, շարունակել է Իսրայելյանը, երեխայի՝ այդպիսի հասակակիցների հետ շփվելու ցանկության պատճառը կայանում է նրանում, որ նա անհրաժեշտ աջակցություն չի ստանում, ընտանիքում ջերմություն և սեր չի զգում և դա փնտրում է ընկերության մեջ։
Ցածր ինքնագնահատականը, մենակությունը և ծնողների կողմից ավտորիտար դաստիարակության ոճը նույնպես կարող են ազդեցություն ունենալ:
«Ծնողները պետք է լուրջ վերաբերվեն իրենց երեխայի հետ խոսակցությանը։ Նախևառաջ, կարևոր է հասկացնել, որ դուք նրան չեք նախատելու։ Ընդհակառակը, ցանկացած իրավիճակում կաջակցեք նրան, քանի որ սիրում եք նրան պարզապես այն պատճառով, որ նա ձեր երեխան է»,- խորհուրդ է տվել հոգեբանը։
Նա ընդգծել է, որ հնարավոր չէ ճնշում գործադրել երեխայի վրա, սակայն կարևոր է աննկատ առաջարկել ձեր օգնությունը։ Եթե ձեզ հաջողվի պարզել, թե որտեղից է վատ ընկերությունը, կարող եք անցնել կոնկրետ գործողությունների, բայց նախ պետք է երեխայի հետ խորհրդակցել, քանի որ նա կարող է վախենալ հետևանքներից, ընդգծել է Իսրայելյանը։
Եթե դպրոցում վատ ընկերական շրջապատ է հայտնվում, նախ պետք է այս հարցը քննարկել ուսուցչի և դպրոցի ղեկավարության հետ: Եթե խնդիրը հնարավոր չէ լուծել, կարող եք դիտարկել երեխային այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու տարբերակը։
«Եվ խստորեն խորհուրդ է տրվում կապ հաստատել հոգեբանի հետ, որպեսզի օգնեն երեխային դուրս գալ այս իրավիճակից ոչ տրավմատիկ ձևով»,-ասել է նա:
08:30 17.05.2025
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...