08:24 26.12.2023
Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Վաղարշապատ), Գ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության են արժանացել Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 սաներ:
Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մատուռում ձեռամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն:
Սուրբ Պատարագի ընթացքում՝ ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշել է.
«Հայ Եկեղեցին, գեղեցիկ ավանդության համաձայն, համաքրիստոնեական սրբի՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, կատարում է սարկավագական ձեռնադրություն։ Աստվածային և երկնային շնորհներն անտեսանելիորեն իջնում են նորընծաների վրա՝ զորացնելով ու դարձնելով նրանց Հայ Եկեղեցու և ժողովրդի անվախ, քաջ և նվիրյալ սպասավորները: Մեր նորագույն պատմության մեջ քիչ չեն այնպիսի սարկավագները, որոնք նմանվել են Սուրբ Ստեփանոսին՝ դառնալով նահատակներ և իրենց կյանքն առանց վարանելու զոհաբերելով հայրենիքին և Եկեղեցուն»:
Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը հորդորել է հավատացյալ հայորդիներին աղոթք բարձրացնել մեր նահատակ սարկավագների հիշատակի համար և հայցել Սուրբ Ստեփանոսի բարեխոսությունը, որպեսզի նորընծա սարկավագները նույն քաջասրտությամբ սպասավորները լինեն Հայ Եկեղեցու և ժողովրդի։
Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը նաև իր շնորհավորանքներն է ուղղել Մայր Աթոռի կրթական հաստատությունների տեսչությանը և միաբանությանը Սուրբ Ստեփանոսի տոնի և սարկավագական ձեռնադրության առիթով:
Սուրբ Պատարագի վերջում Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Ստեփանոսի մասունքակիր աջով օրհնել է նորընծա սարկավագներին և հավատավոր ժողովրդին։
Եկեղեցականները և ներկա բարեպաշտ ժողովուրդը նաև հնարավորություն են ունեցել խոնարհվելու և հաղորդակցվելու տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցի բերված Սուրբ Ստեփանոսի մասունքին:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...