Գյումրիի Բարեկամության այգում արդեն գործում է սահադաշտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Գյումրիի Բարեկամության այգում արդեն գործում է սահադաշտը

09:52 26.12.2023

Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը։ Այգու հյուրերը կարող են սահել չմուշկներով, ինչպես նաև տաքանալ գլինտվեյնով, տեղի սրճարաններում սուրճ ու թեյ վայելել։ Սահադաշտը մինչև մարտ բաց կլինի այցելությունների համար՝ երեքշաբթիից կիրակի, ժամը 14։00-22։00-ին:

Սահադաշտն արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Գյումրիում, անցած ձմեռային սեզոնին այն ավելի քան 4000 մարդ է ընդունել:

Բարեկամության այգու վերականգնման ծրագրի իրականացումն սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թ. փետրվարին կայացել է սահադաշտի և Վերնիսաժի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են գյումրեցի նկարիչների և վարպետների աշխատանքները։ Այգու մնացած գոտիների գործարկումը կիրականացվի աստիճանաբար, այգու վերջնական թարմացված տարածքի բացումը պլանավորվում է 2024 թ-ին։

«Բարեկամության այգին եզակի նախագիծ է քաղաքի համար, որովհետև այն ոչ միայն միավորում է տարբեր գործընկերների՝ պետություն, միջազգային և մասնավոր կազմակերպություններ, այլ համարվում է թերևս այսպիսի մասշտաբով առաջին նախագիծը Հայաստանում, որն ստեղծվել է տեղի բնակիչների հետ համատեղ։ Այգին վերականգնելու գաղափարը Ռուբեն Վարդանյանինն է։ Նա շատ էր ցանկանում, որպեսզի այգին ոչ միայն հաճելի ժամանցի վայր լինի տեղի բնակչության համար, այլև ստեղծի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ Գյումրիի ինքնատիպ մշակույթին ու ավանդույթներին, ինչպես նաև իր նորարարական լուծումներով տպավորի քաղաքի հյուրերին: Նա համոզված էր, որ այգու վերականգնումը ոչ միայն կմեծացնի քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները, այլ նաև գյումրեցիներին կտա հպարտության նոր առիթ։ Վարդանյանը շատ անգամ է ասել, որ «գյումրեցիները պետք է սիրեն նախագիծը։ Միայն այդպես այն հաջողված կհամարվի»», – նշել է ծրագիրն իրականացնող TUF հիմնադրամի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Այս սեզոնին սահադաշտն անցկացնում է սոցիալական միջոցառում «Բաբո» մարդասիրական ճակատի աջակցությամբ։ Այս բարեգործական նախաձեռնությունն օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին, որոնց համար կկազմակերպվեն անվճար այցելության հատուկ օրեր։

Վերնիսաժում տաղավարների և սահադաշտի կառուցումն իրականացվել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որի համահիմնադիրն է Ռուբեն Վարդանյանը։ Շինարարությունը իրականացվել է Եվրամիությունը՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու BMZ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP