«Չումբո» նախաձեռնող խմբի նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին ամբողջությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+18.09 oC

«Չումբո» նախաձեռնող խմբի նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին ամբողջությամբ

22:57 22.03.2018

Հայտնի է, որ տարատեսակ միջոցառումներ կազմակերպող «Չումբո» նախաձեռնող խմբի և ԿԳՆ-ի միջև վերջերս որոշակի խնդիրներ են առաջացել: Երևանի մամուլի ակումնբներից մեկում այսօր այդ հարցն է քննարկվել պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ: Խնդրի վերաբերյալ SHANTNEWS-ը պարզաբանումներ է տվել «Չումբո» նախաձեռնող խմբի նախագահ Սմբատ Հակոբյանը:


«Մենք սկսեցինք ԿԳՆ-ի հետ համագործակցությունից, որից հետո քաղաքապետարանի հետ բանակցություններ վարեցինք: Քննարկեցինք ընդհանուր ծրագրերը և որոշեցինք, որ պիլոտային ծրագիր իրականացնենք, քանի որ նպատակներն ավելի հեռանակարային էին՝ դպրոցների ընդհանուր մշակութային կյանքի զարգացման հետ էին կապված: Պիլոտային ծրագրով պետք է հասկանայինք բացթղումները, թերությունները, առավելությունները», –SHANTNEWS-ին ասել է նախաձեռնող խմբի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ևԵրևանի քաղաքապետարանի աշխատակազﬕ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասել են, որ ո՛չ նախարարությունը, և ո՛չ էլ քաղաքապետարանը  «Չումբո»-ի հետ համագործակցության ծրագիր չեն ունեցել: Ըստ նախարարության՝ իրենց ծրագիր չի էլ ներկայացվել, իսկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով ներկայացվել է, բայց իրենք հավանության չեն արժանացրել, քանի որ դպրոցական կյանքի կազմակերպման չափանիշներին չի համապատասխանել: Թույլտվություն չի եղել:

«Թույտվություն ստացել ենք, եթե չէ՝ բա ո՞նց ենք աշխատել 100 դպրոցների հետ: Գրավոր էլ ենք ունեցել, բանավոր էլ ենք ունեցել: Բա 100 դպրոցների հետ մենք ո՞նց ենք 2 տարի համագործակցում, ո՞նց ենք 40 հազար աշակերտների սովորացրել հայ ազգային «Քոչարի» պարը դասաժամերի հաշվին, ո՞նց են 40 հազար երեխաների համար կազմակերպվել տոնախմբություններ, ո՞նց են տնօրենները, ծնողկոմիտեները, ծնողները համաձայնել: Այսինքն՝ բնականաբար պետք է թույլտվություն եղած լինի, որ էդ ամեն ինչը կազմակերպված լինի: Հակառակ դեպքում չէր լինի: Մենք ԿԳՆ-ի հետ մի քանի հանդիպում ենք ունեցել, անձամբ նախարարի հետ՝ երկու հանդիպում է եղել», – հավելել է Հակոբյանը:

«Չումբո» նախաձեռնող խմբի կարծիքով խնդիրն առաջացել է, երբ 2017 թվականի ուսումնական տարվա ավարտին՝ 40 հազար աշակերտների համար միջոցառում են կազմակերպել: Դրանից հետո նրանք սկսել են ոմանց խանգարել։

«Երբ տեսան, թե մեր կողքին շատ մեծ ուժեր կան կանգնած, թե՛ Հայաստանից, թե՛ դրսից, շատ մեծ գումարներ են ներդրվում ծրագրերի շրջանակներում, մեր թիմը կարողանում է շատ հստակ կազմակերպել այդ ծրարգերը, սկսվեցին թե՛ լրատվամիջոցների կողմից, թե՛ կայքերի, հասարակության ու ղեկավարության կողմից խնդիրներ դրվել: Շատ հստակ երևում է, որ ինչ-որ մարդ կամ կառույց կա, որին պետք է լարվածություն ձևավորել: Բարձրացան ինչ-որ հարցադրումներ, որ սա խանգարում է, սա քաղաքական աշխատանք ա: Նշեմ, որ քաղաքականության հետ մենք բացարձակ կապ չունենք: Ոչ մի պաշտոնյայի հետ մենք խնդիր չունենք», –ասել է Սմբատ Հակոբյանը՝ չհերքելով, որ իրենք, այնուամենայնիվ, դպրոցներում միջոցառումներ կազմակերպել են նաև 2017 թվականի մայիսից հետո:

Ըստ Հակոբյանի՝ հաջորդ պատճառը կարող է լինել իրենց հայտարարությունը, որտեղ նշել էին, որ հանդիպել են ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին և փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ ու երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտից հետո որոշվել է ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատություների միջոցառումները վստահել «Չումբո» նախաձեռնող խմբին:

Նախաձեռնող խմբի խոսքերով՝ ժողովուրդն այս հայտարարությունը սխալ է հասկացել. խոսքն ամենևին էլ դպրոցները «Չումբո»-ին տալու մասին չէ:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից հետո հաղորդագրություն տարածեց նաև ԿԳՆ-ը՝  այս պնդումն ապատեղակատվություն որակելով և պահանջելով «Չումբո»-ից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը համացանցից, ինչը նախաձեռնող խումբը դեռ չի արել:

Հարցին՝ իսկ ի՞նչ ուժեր են ձեզ աջակցում, նախաձեռնող խմբի նախագահը SHANTNEWS-ին  այսպիսի պատասխան է տվել.

«Այդպիսի հարցադրումներ, որ մեր կողքին կանգնած է ԱՄՆ, մեր կողքին կանգնած է ՌԴ-ն, ինչ-որ ուժեր են կանգնած կամ աղանդավորները, ոչ մի նմանատիպ բան չկա: Այո, մեր կողքին, բնականաբար կանգնած են ուժեր, թե ԱՄՆ-ից, թե ՌԴ-ից, շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր մեր ընկերներն ու գործընկերներն են, ովքեր մեզ աջակցում են հայանպաստ ծրագրեր իրականացնելու»:

 


Ինչ վերաբերում է «Չումբո»-ի ֆեյբուքյան էջում տեղ գտած դատարկ շշերի, մերկապարուհիների նկարներին, ապա Հակոբյանի խոսքով, դա իրենց անցյալն է, երբ միջոցառումներ կազմակերպելով բիզնես էին անում, հիմա անցել են բարեգործությանը:  Հիմա էլ նոր ծրագիր են մշակում, որպեսզի դարձյալ ԿԳՆ-ներկայացնեն և հաստատվելու դեպքում շարունակեն դպրոցներում միջոցառումներ կազմակերպել:  




 




Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

15:18 07.05.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում: […] ...

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն․ Ալեն Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

14:42 07.05.2024

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն․ Ալեն Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը ՀՀ-ում խորհրդարանական ժողովրդավարության կայացման գործում շարունակական ջանքերի եւ Մեծ […] ...

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

14:03 07.05.2024

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։ Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ […] ...

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

13:32 07.05.2024

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը։ Նա նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել […] ...

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

13:22 07.05.2024

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը․ այս հատվածներում սահմանային սյուների տեղադրման աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի […] ...

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

13:00 07.05.2024

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին 10-12-ին՝ շրջանների […] ...

BACK_TO_TOP