Ժաննա Անդրեասյանը այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.24 oC

Ժաննա Անդրեասյանը այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց

20:43 29.12.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեմուտին այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը:
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը:
Ալլա Սարգսյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից ստացել է ժողովրդական վարպետի կոչում՝ որպես ինքնուս տիկնիկագործ և ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ մասնակցել է միջազգային փառատոների: Մասնավորապես Շարժայի «Ժառանգության օրեր» փառատոնին և վերջերս կայացած Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին, որտեղ ներկայացվել է նաև հայկական տիկնիկագործական արհեստը:
Նշենք, որ տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:
Տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացվել, այդ թվում՝ տիկնիկագործության:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալլա Սարգսյանին ոլորտում ակտիվ գործունեության, պետության հետ արդյունավետ համագործակցության, միջազգային փառատոներում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ ներկայացնելու, հայկական արհեստագործական աշխատանքները հաջողությամբ հանրահռչակելու համար:
«Մեր ժողովրդական վարպետները մեծ ուշադրության են արժանի իրենց գործունեության, կատարած աշխատանքի նաև այն խրախուսելու և տարածելու տեսանկյունից: Այն, ինչ անում եք, պետք է շատ ավելի մեծ թվով մարդիկ իմանան, ճանաչեն, ոգեշնչվեն: Ձեր շնորհիվ ժողովրդական արվեստների թանգարանը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը՝ նաև միջզագային հարթակներում ներկայացնելով հայկական տիկնիկագործությունը։
Պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացման նվիրյալներին։ Պատիվ և հպարտություն է ունենալ Ժողովրդական վարպետի կոչում: Շարունակե՛ք Ձեր աշխատանքը նույն ոգևորությամբ ու ներշնչմամբ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հետաքրքրվել է Ստրասբուրգում կայացած տոնավաճառի ընթացքից հենց վարպետից՝ Ալլա Սարգսյանից: Վերջինիս գնահատմամբ՝ այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական տաղավարի հանդեպ և տպավորիչ արձագանքներով հեռացել։Ալլա Սարգսյանը ներկայացրել է իր գործունեությունը, տիկնիկների ստեղծման պատմությունը։ 14 տարվա ընթացքում նա ստեղծել է ավելի քան 400 մեծ տիկնիկ։
Ըստ վարպետի՝ դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, ստեղծելիս հաշվի է առնվում ամեն մի դետալ. «Իմ ստեղծած կերպարները շատ տարբեր են՝ սկսած թումանյանական հերոսներից մինչև մարդկանց իրական կերպարներ։ Դրանք մասնակցում են տարբեր ցուցահանդեսների ու մրցույթների և շատ են սիրվել հանրության կողմից»։ Նա հավելել է, որ աշխատում է տարբեր տեխնիկաներով, այս տարի՝ նաև բամբակով։ Վարպետի մեծագույն ցանկությունն է ունենալ համապատասխան միջավայր մեծահասակների համար դասեր անցկացնելու, զբոսաշրջիկներին արհեստը ներկայացնելու նպատակով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP