ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.24 oC

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

12:10 30.12.2023

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխություններով, վերջիններիս կողմից ուժեղացված և գերլարված ծառայություն իրականացնելով։ Չնայած դրան՝ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել։

Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կադրային համալրման աշխատանքներն արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ համակարգը համալրվել է նաև երիտասարդ ու պատրաստված կադրերով, որոնք, միավորելով իրենց ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ, կարողանում են որակական նոր նշաձող սահմանել հատկապես բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգի իրականացման ճանապարհին։

Շարունակվել է ՆԳՆ ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական կենսագործումը։ Թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեպքում արդեն իսկ իրականացված և պլանավորված քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը, հանրային անվտանգության երաշխավորմանն ու մեր քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։

Փոփոխությունների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, ոգևորիչ է։ Անժխտելի դրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ մենք իհարկե գույքագրում ենք տարբեր խնդիրներ, քանի որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց այդ խնդիրների հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում է։

Վստահ եմ, որ հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ կշարունակենք կատարել Հայաստանի կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:
Այդ վստահությամբ ու լավագույնի հավատով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ տոկունություն, հանուն հայրենիքի նահատակված սիրելիների թանկ երազանքները կենսագործելու կամք ու կորով:

Թող 2024 թվականը լինի խաղաղության հաստատման, կայուն զարգացման, նորանոր վերելքների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

22:52 17.05.2025

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

BACK_TO_TOP