ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենն ամփոփել է աշխատաքներն ու շնորհավորել գալիք տոները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.24 oC

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենն ամփոփել է աշխատաքներն ու շնորհավորել գալիք տոները

12:50 30.12.2023

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․

«Հարգելի գործընկերներ,

Մոտենում ենք 2023 թվականի ավարտին՝ ամփոփելով արդյունքներ և մեզ հետ տանելով անգնահատելի փորձ և գիտելիքներ դեպի 2024 թվական։

2023 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության և միջազգային գործընկերների աջակցությամբ մենք մեծ աշխատանք ենք կատարել և Հայհիդրոմետն արդեն իսկ ավարտում է այս տարին բեկումնային իրադարձություններով, որոնք դարձել են քրտնաջան աշխատանքի և կամքի ուժի օրինակ: Մենք ոչ միայն կատարել ենք բոլոր հանձնարարված խնդիրներն, այլև վստահորեն ճանապարհ հարթել մեր կազմակերպության հետագա զարգացման համար։

Վստահորեն կարող եմ ասել, որ Հայհիդրոմետի կոլեկտիվի միասնության և համախմբվածության, համառ աշխատանքի շնորհիվ 2024 թվականին մենք կունենանք ավելի մեծ ​​նվաճումներ և մեր կազմակերպությամբ հպարտանալու առիթներ։

Հիշելով 2023 թվականի ամենանշանակալի իրադարձությունները` ես կցանկանայի նշել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին ներկայացված «ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին Հայաստանի Առաջին երկամյա թափանցիկության զեկույցի և Հինգերորդ ազգային հաղորդագրության և Հայաստանի երկրորդ երկամյա թափանցիկության զեկույցի մշակում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի փաստաթղթի հաստատումը, որով շրջակա միջավայրի նախարարության համաձայնությամբ, Հայհիդրոմետը հանդես է գալու որպես իրականացնող գործընկեր:

​Ոչ պակաս կարևոր իրադարձություններ էին․

ՀՀ կառավարության կողմից տրամադրված 200 մլն ՀՀ դրամ աջակցությամբ 9 ավտոմատ օդերևութաբանական կայանների, հողի խոնավության և ջերմաստիճանի, ձնածածկույթի խտության չափման 23-ական և այլ օդերևութաբանական տարրերի չափման թվով 38 տվիչների ձեռք բերում։

Սևանա լճի ջրի որակի ամսական համալիր դիտարկումների իրականացման ֆինանսավորման ներառում 2024 թվականի պետական բյուջեում (60 մլն ՀՀ դրամ)։

Մթնոլորտային օդի որակի 2 ավտոմատ դիտակայանի արդիականացման ֆինանսավորման ներառում 2024 թվականի պետական բյուջեում (300 մլն ՀՀ դրամ)։

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում 11 ավտոմատ օդերևութաբանական կայանների ձեռք բերում, համապատասխան ծրագրային ապահովմամբ արբանյակային համակարգի ներդնում՝ METEOSAT նոր սերունդի արբանյակից ավելի ծավալուն հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ստացման հնարավորությամբ, հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի տվյալների միասնական կառավարման համակարգի և բջջային հավելվածի ստեղծում։

EU4Sevan ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի տեխնիկական կարողությունների զարգացում (Mitsubishi L200 ամենագնաց մեքենա, լաբորատոր սառնարանի, ձեռքի բազմապարամետր և թթվածնային չափիչ սարքերի և վակուումային չորանոցի ձեռք բերում)։

Միջլաբորատոր միջազգային ստուգաճշտումների մասնակցություն և ճշգրտությունը հավաստող վկայականների ստացում, լաբորատորիայի միջազգային ԻՍՕ 17025 պահանջների համաձայն հավատարմագրման փաթեթի մշակում և Հավատարմագրման ազգային մարմին ներկայացում,

Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ (ամենագնաց ավտոմեքենա, ավելի քան 16,0 մլն ՀՀ դրամի գիտահետազոտական դրամաշնորհային ծրագիր) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի զարգացում։

Սնդիկի փորձարկումների տեխնիկական կարողությունների զարգացման համար՝ Մինամատայի կոնվեցիայով ստանձնած ՀՀ պարտավորությունների աջակցության նպատակով սնդիկի անալիզատորի ստացում։

Գլոբալ Ջրային Համագործակցության և Վիշեգրադ հիմնադրամի հետ համատեղ երաշտի տեղեկատվական Հայկական հարթակի ստեղծում։

«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում անտառների ազգային մոնիթորինգի և անտառների ազգային գույքագրման համակարգի հիմնում։

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում «Արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում», «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն», «Թափոններ» ոլորտների Ջերմոցային գազերի արտանետումների հաշվետվության կազմում։

«Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի վերանայված փաստաթղթի մշակում։

2022 թվականի համեմատ ձեռնարկատիրական գործունեությունից ծառայությունների մատուցման գումարի մուտքերի աճ մոտ 28%-ով,

և մի շարք այլ ձեռք բերումներ։

Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ կատարված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտության հանդեպ սիրո և պատասխանատվության համար։

Հայհիդրոմետի ողջ կոլեկտիվին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն, բարեկեցություն և 2024 թվականին նախատեսված բոլոր նպատակների իրականացում։ Վստահ եմ 2024 թվականը լինելու է Հայհիդրոմետի ինովացիոն փոփոխությունների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP