Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին

20:38 30.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ:

«Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։

Կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն, հեռահաղորդակցության ոլորտը շատ էական դերակատարում ունի թվայնացման գործընթացում, իհարկե, դա ավելի շատ միջգերատեսչական աշխատանք է, բայց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի էական դերակատարում նաև այս ոլորտում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն է համակարգում նաև ռազմաարդյունաբերության, հեռուստատեսության, ռադիոյի բնագավառները և հավելել, որ այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել:

«Կարծում եմ, որ մեր խնդիրներից մեկն է` ոլորտում ապահովել նախարարության գործունեության շարունակականությունը, բայց նաև նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր, իհարկե, հիմնվելով եղած լավագույն ավանդույթների վրա։ Համոզված եմ, որ հենց այդ մոտեցմամբ մեր նախարարները նաև կհամագործակցեն։ Հույս ունեմ՝ պարոն Խաչատրյանը կուտակած փորձը, խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի պարոն Հայրապետյանին, և մենք կկարողանանք ծրագրերի բնականոն իրագործումը շարունակել, նոր ծրագրեր բերել և նոր հաջողություններ գրանցել»,- նշել է վարչապետը:

Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության և պաշտոնավարելու հնարավորության համար:

«Վերջին երկու տարիները եղել են բուռն և կարելի է ասել ոլորտի համար հաջող, ինչի մասին վկայում են նաև այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք։ Բայց, իհարկե, նաև բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք փորձել ենք այս ընթացքում լուծել։ ՏՏ ոլորտի համայնքի հետ վերջին հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, աշխատանքներն արդեն սկսվել են։ Հույս ունեմ, որ գործընկերները կշարունակեն և բոլոր խոստումները, որոնք համայնքին տվել ենք` ժամանակին և պատշաճ կերպով կկատարվեն։ Ես իմ կողմից պատրաստ եմ ցանկացած պահի հնարավորությունների չափով աջակցել»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ:

Իր հերթին, Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում որպես պատգամավոր և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն սերտորեն համագործակցել է ԲՏԱ նախարարության հետ:

«Բարձր տեխնոլոգիաները պետք է լինեն տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայաստանը ցանկանում է տեխնոլոգիական աշխարհի քարտեզում իր ուրույն և առաջատար տեղն ունենալ: Հույս ունեմ, որ և գործադիրում, և օրենսդիրում ունեցած պաշտոնավարման փորձս կօգնի պատասխանատու պաշտոնում։ Մյուս կողմից նաև հույս ունեմ, որ նախարարության ողջ թիմը կհամախմբվի իմ շուրջ և մենք կկարողանանք աշխատանքի արդյունքում ստանալ անհրաժեշտ արդյունքը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է.

 «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը, և բոլորիս մաղթել հաջողություն՝ 2024 թվականին մեր Կառավարության առաջ դրված խնդիրները լուծելու, այն է` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու գործում։ Իհարկե, սա միակ խնդիրը չէ, բայց կարծում եմ՝ դա մի ցուցանիշ է, որը միջինացված ցույց է տալիս, թե մենք ինչքանով ենք լավ աշխատել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

10:37 15.07.2025

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

10:30 15.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:19 15.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

09:50 15.07.2025

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

09:45 15.07.2025

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

Ճապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...

BACK_TO_TOP