20:38 03.01.2024
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին կատարված կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 25 միլիարդ դրամ, ինչի արդյունքում շինարարական աշխատանքներ են ընթացել կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,
մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ դրանից շուրջ 11 միլիարդ 500 միլիոն դրամը ծախսվել է ճանապարհաշինության ոլորտում, ինչի արդյունքում հիմնանորոգվել կամ միջին նորոգման են ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ՝ շուրջ 76,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով կառուցվել է 140 կիլոմետր երկարության խմելու, 33 կիլոմետր 662 մետր ոռոգման ջրատարների արտաքին ու ներքին ցանցեր ու ջրամատակարարման համակարգեր, 88 կիլոմետր 930 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, 2400 գծամետր երկարության գազատար, սալարկվել 11 869 քմ փողոցներ եւ մայթեր, հիմնանորոգվել բազմաբնակարան 15 շենքերի տանիքներ։
Ավարտվել կամ ավարտական փուլում են գտնվում Վաղաշենի, Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, Վարդենիկի, Զոլաքարի եւ Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։
Շարունակվել են Գեղհովիտի թիվ 2, Ներքին Գետաշենի թիվ 1, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Ճամբարակի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցների, Գագարինի, Վերին Գետաշենի եւ Ակունքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների, Աստղաձորի եւ Վարդենիսի բանավան թաղամասի, Բերդկունք-Հայրավանք բնակավայրերի մանկապարտեզների, Լճափի բուժամբուլատորիայի շինարարական աշխատանքները, որոնք կընթանան նաեւ 2024 թվականի ընթացքում։
Շահագործման է հանձնվել Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց ու տեխնիկապես հագեցած շենքը, որի շնորհիվ արդեն Մարտունի համայնքի ու հարեւան բնակավայրերի ավելի քան 100 հազար բնակիչներ արդի չափորոշիչներին համապատասխանող բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն ունեն։ Բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն արժեցել է շուրջ 2 միլիարդ 232 միլիոն դրամ։
«Իրականացված մեծածավալ ներդրումների եւ շինարարության շնորհիվ Գեղարքունիքի մարզում լուծում են ստացել տասնամյակներ ի վեր կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ։ էապես բարելավվել են բնակչության կենսապայմանները, հզորացվել ու արդիականացվել ենթակառուցվածքները, ստեղծվել են նոր աշխատատեղեր, նվազել է գործազրկությունն ու աղքատությունը։
Մեզանում շատ կարեւոր ու հաճելի նորություն էին պարեկային, ինչպես նաեւ ջրային պարեկային ծառայությունների ստեղծման քայլերը, որոնց շնորհիվ ամրապնդվել ու բարձրացել է հասարակական կարգի պահպանության, պետական ու մասնավոր սեփականության պաշտպանության արդյունավետությունը։
Ի ուրախություն բոլորիս, ուզում եմ հավաստել, որ 2024 թվականին եւս մեզ սպասում են հայրենաշեն նոր ծրագրեր ենթակառուցվածքների զարգացման, հանրակրթության, առողջապահության, գյուղատնտեսության, կապիտալ շինարարության եւ այլ ոլորտներում։ Իսկ արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները մեզ համար կայուն հիմք են ստեղծում՝ կենսական նշանակության նոր ծրագրեր կյանքի կոչելու, մեր մարզի հետագա զարգացումն ու առաջընթացն ապահովելու համար»,- նշել է մարզպետը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...