14:41 08.01.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն (բսփ) ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։
Մինչ այս ֆունկցիոնալության գնահատում անցնում էին 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք։
Ներկայացվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։
Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է դիմի իրեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (պոլիկլինիկա)։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահության համակարգում կձևավորի ուղեգիր և քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի կլինեն ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում։
Այնուհետև քաղաքացին կարող է ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում առցանց մուտքագրել դիմում կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Դիմումը մուտքագրելուց հետո էլեկտրոնային համակարգը ինքնաշխատ՝ պատահականության սկզբունքով, կձևավորի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով։
Հանձնաժողովում ընդգրկված կլինեն ոչ միայն բժշկական, այլև հարբժշկական ծառայություններ մատուցող անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներ։ Հաշմանդամության խմբերի և հաշմանդամ երեխա կարգավիճակի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր և խորը։
Գնահատող բազմամասնագիտական հանձնաժողովը կմշակի նաև ծառայությունների անհատական ծրագիրը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով կձևավորվի ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը։
Քաղաքացին փաստաթղթերին կարող է ծանոթանալ ինչպես իր էլեկտրոնային հասցեին ծանուցման եղանակով, այնպես էլ դիմելով Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...