21:31 11.01.2024
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հռոմի «Լացիոյից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։
«Միշտ ցավալի է դերբիում պարտություն կրելը։ Մենք ունենք լուրջ դժվարություններ եւ մշտապես պայքարում ենք դրանց դեմ։ Նախորդ հանդիպումներում շատ լավ խաղացինք «Նապոլիի» դեմ, ավելիին էինք արժանի «Յուվենտուսի» և «Ատալանտայի» հետ խաերում։
Այս անգամ պարտվեցինք այսպես կոչված՝ 11-մետրանոցի պատճառով։ Դրվագից երեք մետրի վրա գտնվող մրցավարը չի նշանակում 11-մետրանոց, բայց VAR-ը նշանակում է։ 20-30 տարի առաջ ֆուտբոլիստները չէին ընկնի այնպես, ինչպես հիմա։ 11-մետրանոցը պետք է լինի ծայրահեղ միջոց։
Մրցավարը ճիշտ էր, երբ չէր նշանակում, բայց նա ոչինչ չի կարող անել, երբ մոնիտորի դիմաց նստած մարդը նվազագույն հպման և ընկնող ֆուտբոլիստի ներկայացման համար որոշում է փոխում։ Լավագույն մրցավարները պետք է կարողանան վերլուծել դրվագի բոլոր հանգամանքները։
Մենք պարտվեցինք դերբիում, և դա ծանր բեռ է թիմի և երկրպագուների համար, բայց պետք է շարժվել առաջ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sport Mediaset-ը։
12:31 21.05.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...
12:25 21.05.2025
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ ԼավրովինԸնթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...
12:23 21.05.2025
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծինԻրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...
12:14 21.05.2025
Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք ՍպիտակումԱշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...