23:50 12.01.2024
Transfermarkt-ը ներկայացրել է հետխորհրդային երկրների խաղացողների վարկանիշը, որոնք իրենց կարիերայի գագաթնակետին ունեցել են ամենաբարձր շուկայական արժեքը:
Առաջին տեղը զբաղեցրել է վրացական «Նապոլիի» եզրային Խվիչա Կվարացխելիան, որի շուկայական արժեքը իր կարիերայի գագաթնակետին՝ 2023 թվականին, կազմել է 85 միլիոն եվրո, երկրորդ տեղում է «Չելսիի» ուկրաինացի եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկը, որի շուկայական արժեքը բարձրացել է 2023 թվականին՝ հասնելով 60 միլիոն եվրո, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինացի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006 թվականին գնահատվել էր 51 միլիոն եվրո։
Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տեղում է. ըստ աղբյուրի հայ ֆուտբոլիստն իր կարիերայի գագաթնակետին՝ 2007 թվականին, երբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», արժեցել է 37 մլն եվրո:
Նախկին ԽՍՀՄ երկրների լավագույն 10 խաղացողները՝ իրենց կարիերայի գագաթնակետին ամենաբարձր շուկայական արժեքով.
1. Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, «Նապոլի», 2023, 85 միլիոն եվրո)
2. Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, «Չելսի», 2023, 60 միլիոն եվրո)
3. Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա, «Միլան», 2006, 51 միլիոն եվրո)
4. Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա, «Արսենալ», 2023, 42 միլիոն եվրո)
5. Հենրիխ Մխիթարյան (Հայաստան, «Բորուսիա Դորտմունդ», 2016, 37 միլիոն եվրո)
6. Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան, «Մոնակո», 2018, 30 միլիոն եվրո)
7. Մարիո Ֆերնանդես (Բրազիլիա և Ռուսաստան, ԲԿՄԱ, 2019, 30 միլիոն եվրո)
8. Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա,«Ատալանտա», 2021, 30 միլիոն եվրո)
9. Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան, «Վալենսիա», 2023, 30 միլիոն եվրո)
10. Արտյոմ Դովբիկ (Ուկրաինա, «Ժիրոնա», 2023, 28 միլիոն եվրո):
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...
11:50 21.05.2025
Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարանՄեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […] ...
11:46 21.05.2025
Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են ԳերմանիայումՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, […] ...
11:25 21.05.2025
Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալՇարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...
11:03 21.05.2025
Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումըԱրմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...