Սավչենկոն հացադուլ է հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+23.09 oC

Սավչենկոն հացադուլ է հայտարարել

16:47 23.03.2018

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն դատարանի դահլիճում հայտարարել է հացադուլ սկսելու մասին, հայտնում է ռուսական TASS գործակալությունը:

«Ինձ ձերբակալելու մասին քաղաքական որոշում է կայացվել: Եթե ես մնում եմ բանտում, ապա ևս մեկ անգամ ցույց կտամ, թե ինչպիսին է ուկրաինացի ազգը և ինչպիսին է հերոսը: Այսօրվանից ես հացադուլ եմ սկսում»,- հայտարարել է Սավչենկոն:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչից անմիջապես հետո հենց երկրի խորհրդարանի շենքում նրան ձերբակալել էին:

Մեկ օր կալանավայրում անցկացնելուց հետո Ուկրաինայի դատարանը հաջորդ օրվա առավոտյան իսկ սկսել է պատգամավորի ձերբակալման հարցի քննարկումը: Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 7 հոդվածով, այդ թվում՝ պետական հեղաշրջում նախապատրաստելու, քաղաքական գործիչների կյանքին սպառնացող գործողությունների կազմակերպման, ահաբեկչական գործողությունների կազմակերպման ու մասնակցության և զենքի ապօրինի գործածման մեջ:

Սավչենկոն դատարանում հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքների մեջ ճշմարտությունն այն է, որ ինքն իսկապես արհամարհում է Ուկրաինայի բարձրագույն ղեկավարությանը և դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից:

«Այն ամենից, ինչ որ քիչ առաջ ասացին, ճիշտը միայն մեկն է. ես չեմ հարգում ո՛չ նախագահին, ո՛չ էլ Գերագույն ռադան: Այս գաղափարին աջակցում է ուկրաինացիների 98%-ը, որոնք նույնպես ինձ Ուկրաինայի հերոս են համարում: Դոնեցկի, Լուգանսկի ազգային հանրապետություններն ահաբեկչական կազմակերպություններ չեն, այդ պատճառով դուք շահարկում եք այդ հարցը: Նման ահաբեկչական կազմակերպություններ չկան: Դրանք ժամանակավոր շրջափակված տարածքներ են, որտեղ մարդիկ են բնակվում»,- ասել է Սավչենկոն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 22-ին ռուսական դատարանը Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

11:30 28.04.2024

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Al Jazeera Arabic-ի մեր գործընկերները հայտնում են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին», – նշում է հեռուստաալիքը: ...

Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

10:45 28.04.2024

Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնել է Չինաստան, հայտնում է Reuters-ը: «Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնեց Պեկին՝ էլեկտրական մեքենաներ արտադրող երկրորդ խոշոր շուկա»,-հայտնում է գործակալությունը: Նշվում է, որ Մասկը ցանկանում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Չինաստանում ամբողջովին ինքնակառավարվող մեքենաների համար ծրագրային ապահովման տեղակայման հարցը և […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

22:50 27.04.2024

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

Մեքսիկայի Սենատը հաստատել է երկուսից վեց տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր  թերապիա են անցնում սեռը փոխելու համար: Այս մասին հայտնում է Մեքսիկայի Կոնգրեսի վերին պալատի տեղեկատվական պորտալը։ «Սենատը հաստատել է սեռափոխության համար թերապիա օգտագործողների պատիժը՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում և մեկից երկու հազար միավոր տուգանք»,- ասվում է զեկույցում։ Նաև նշվում է, որ եթե խոսքը «անչափահասների […] ...

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

22:30 27.04.2024

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Էր Ռիադում՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Ekhbariya պետական ​​հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկում են պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության ծավալների ավելացման […] ...

BACK_TO_TOP