23:58 22.01.2024
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Շարուրի փողոցում բախվել են 22-ամյա Մուշեղ Հովհաննիսյանի վարած Nissan Skyline մակնիշի, 24-ամյա Վահան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի, 45-ամյա Սամվել Ստամբոլցյանի վարած Mitsubishi մակնիշի, 27-ամյա Մինաս Հայրապետյանի վարած Honda Fit մակնիշի և 64-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Հրաչյա Սարդարյանը։
Վթարի հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, քանի որ ավտոմեքենաները հայտնվել էին տարբեր հատվածներում, իսկ մեքենաներից 3-ը եղել են կայանված։Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունՄայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...
19:33 24.05.2025
Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունըՍտամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...
19:22 24.05.2025
Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվելԵրեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...
19:11 24.05.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացուՄայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...
19:05 24.05.2025
Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասինՄիացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...
18:55 24.05.2025
Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանըԲելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգի շարունակական մատակարարմանը հանրապետություն այս տարի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սպառազինության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ – Բելառուսի զինված ուժերի սպառազինության պետ Անդրեյ Ֆեդինը։ «Եվ սպասվում է Սու-30ՍՄ-2 ինքնաթիռների ժամանումը։ Եվ Մի-35Մ ուղղաթիռների ժամանումը, և Տոր-Մ2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների շարունակությունը»։ Եվ որոշ այլ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են զինված ուժերին տրված […] ...