20:13 30.01.2024
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն» ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Հանձնաժողովը, որի կազմը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխվել է, 2023-ին հարուցել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն:
Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո եղել է մայրաքաղաքային ու մարզային 28 հեռուստաընկերություն, ինչպես նաև առանց լիցենզիայի հանրային հեռարձակողն ու ռուսական 3 հեռուստաալիք։ 2019-ին մարզերում գործել են ընդամնեը 6 տեղական հեռուստաընկերություններ: Հիմա 10 մարզերն էլ ունեն տեղական հեռարձակող:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գործել է 35 ռադիոընկերություն։ 2020 թ.-ին մարզային ռադիոընկերություններ գործել են միայն Գյումրիում և Վանաձորում: Տիգրան Հակոբյանի փոխանցմամբ՝ այժմ ռադիոընկերություններ գործում են գրեթե բոլոր մարզերում, բացառությամբ Կոտայքի և Արմավիրի մարզերի՝ հաճախականության բացակայության պատճառով։
Իսկ արդյո՞ք հնարավոր չէ օտարալեզու, հատկապես թուրքական ու ադրբեջանական ռադիոալիքների հաճախականությունների սահմանափակումը մարզերում. բնակիչներին մտահոգող հարցին ի պատասխան՝ ՀՌՀ նախագահը պատասխանեց, որ չնայած հաճախականությունները սահման չեն ճանաչում, սակայն խնդրով զբաղվում են:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված վարչարարության իրականացման արդյունքում նախորդ տարի հարուցվել է 64 վարչական վարույթ։ Հարուցված վարույթներից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ է եղել, 7-ը՝ բողոքների համաձայն։ Հակոբյանի փոխանցմամբ՝ վերջին հինգ տարիներին հարուցվել են 18 անգամ ավելի շատ վարչական վարույթներ, որոնց թիվ 2019-2023 թթ.-ին կազմել է 232, իսկ 2013-2018-ին՝ 13։
Մի շարք հեռուստաընկերություններ վերջին տարիներին կուտակել էին պարտքեր. Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այս առումով շատ տխուր պատկեր է հանրային մուլտիպլեքսում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների համար, և իրենց հանձնաժողովը չի պատրաստվում վերջիններիս մեղադրել: Հակոբյանը հեռուստաընկերությունների վնասով աշխատելու մի քանի գործոններ թվեց. գովազդատուները փնտրում են նաև այլ հարթակներ, ամեն տարի 3-5 տոկոսով հեռուստաընկերությունների դիտելիությունն ընկնում է, օրինակ նաև այն, որ Հանրային հեռուստաընկերությանը կրկին տրվեց գովազդ իրականացնելու իրավունք, որին հանձնաժողովն ի սկզբանե դեմ է եղել: Հաջորդ գործոնը, ըստ Հակոբյանի, շահումով խաղերի գովազդի արգելքն էր հեռուստառադիոընկերություններում:
Ո՞րն է այս դեպքում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի առաջարկը. միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, միջազգային փորձը հաշվի առնելով՝ ստեղծել մասնավոր ու պետական ֆոնդեր և ֆինանսավորել հեռուստաընկերություններին մանկական, կրթական, մշակութային հաղորդումներ ստեղծելու համար: Հակոբյանը դարձյալ օրինակներ բերեց. հեռուստաընկերություններին պատվիրակել ուսուցողական մուլտֆիլմերի հայերենով որակյալ թարգամանություն և հեռարձակում կամ օրինակ քաջալերեն չինարեն սովորելու հեռուստածրագրերի հեռարձակումը:
Հիշեցնենք, Շանթ Հեռուստաընկերությունը տարիներ շարունակ բարձրորակ թարգմանությամբ ստեղծեց հայտնի մուլտֆիլմերի, ֆիլմերի հայերեն տարբերակները, հիմա էլ հեռուստաընկերությունը նկարահանում ու ցուցադրում է «Կախվածություն» հեռուստասերիալը՝ նպատակ ունենալով հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակն ու հատկապես անչափահասներին տալ խորհելու առիթ՝ վնասակար ու վատ սովորությունների գայթակղության գերին չդառնալու համար
Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:45 08.07.2025
Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:38 08.07.2025
Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցինԱդրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...
14:30 08.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ըԲացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...
14:20 08.07.2025
Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...