12:55 24.03.2018
«Արդարացված է այն առումով, որ, այո՛, մենք տեսնում ենք՝ կլիմայի փոփոխությունը մեզ մոտ ինչպես է արտահայտվում, բայց թե ինչպես խնդիրը պետք է լուծել, մենք այլ տարբերակ ենք տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այս տարի էլ արդեն կարելի է չբացառել, որ Սևանից օրենքով սահմանված չափից՝ 170 խմ-ից ավելի ջրառ կարվի:
Ջրաբան Քնարկի Հովհաննիսյանը չի համաձայնել Կարինել Դանիելյանի հետ՝ ասելով, որ ավել ջրառի հանգամանքն արդարացված չէ:
«Համակարգը մաղ է, մաղով ջուր տանել կլինի՞, պաշտոնական թվերն եմ ասում՝ 70-75 տոկոս կորուստ ենք ունենում: Արժի՞ այ 25 տոկոսի համար Սևանի ջուրը դատարկել»,- ասել է Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հարցը միայն Սևանի էկոլոգիական խնդրի մեջ չէ:
Ջրաբանը հիշեցրել է, որ Սևանը, գտնվելով շատ բարձրադիր հատվածում, ազդեցություն ունի Հայաստանի ամբողջ համակարգի վրա: Սևանի վիճակով է որոշվում, թե որքան ու ինչ որակի ջուր կունենանք:
Ավել ջրառի հետևանքներից է խոսել նաև Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ չնայած անցած տարի էլ պնդում էին, որ ավել ջրառը ազդեցություն չի ունենա, բայց ունեցավ՝ տարվա ծրագրված մակարդակին Սևանը չհասավ՝ 4 սմ-ով պակաս էր ջուրը:
«Այսինքն՝ մակարդակը 4 սմ-ով իջել է, եթե համեմատում ենք դեկտեմբերի վերջի հետ: Խիստ անհանգստացած ենք, որ պատկերը կկրկնվի նաև այս տարի: Ամենահեշտն ամեն տարի ձեռքը Սևանին գցելն է: Ուսումնասիրություններ ենք արել երկար տարիներ, ակնհայտ երևացել է, որ մակարդակի բարձացման հետ ինքնամաքրման գործընթացներն արագանում են, վերականգնվում են, լիճը սկսում է վերականգնել իր բնականոն գործընթացները և առողջացման ճանապարհն է բռնել: Հիմա, եթե դարձյալ հարվածենք Սևանին, խաթարելու ենք այդ գործընթացը»,- ասել է Դանիելյանը:
15:28 01.05.2025
Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչըԻնա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...
15:22 01.05.2025
Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ ԲաղայիԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները, Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի […] ...
14:53 01.05.2025
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...
14:37 01.05.2025
AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբԿինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...