16:02 31.01.2024
Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից եւ փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով դրանք չեն իրականացվել, եւ կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում:
«Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որեւէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը եւ հավելել` Պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե` առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը:
Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից եւ դարձել է պետական սեփականություն:
Ըստ Առնակ Ավետիսյանի` մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել պետական գույքի կառավարման համակարգը եւ դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածումՄայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...