12:54 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2023» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը հետընթացը կանգնեցրել է։
«Անցած տարի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ նահանջ ունեինք։ Կառավարության նիստում այդ մասին հատուկ անդրադարձ ունեցանք և հիմա կարող ենք ասել, որ հետընթացը կանգնեցրել ենք և մի փոքր էլ առաջընթաց ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց Փաշինյանը։
Վարչապետը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության զեկույցի մեջ առանձնացրեց հետևյալ տողը․ «Չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»։
«Սա շատ օբյեկտիվ նախադասություն է։ Այն նշանակում է, որ նախորդ շրջանում անվտանգային մարտահրավերներին առերեսվելով՝ ձևավորվել է մի կոնտեքստ, որ սա ամենակարևոր հարցը չէ, պետք է զբաղվել անվտանգային հարցերով։ Բայց նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ իրավիճակների շատ կոնկրետ ճգնաժամ էինք ունենում, մենք նաև հրապարակային պայմանավորվեցինք, որ մեր ճիշտ աշխատանքը մեր ռազմավարական օրակարգերից չշեղվելն է և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելն է։ Աներկբա է, որ այսօր շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները։ Դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020, 2021, 2022, 2023 թվականներին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել։ Կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք և այս ճանապարհով պետք է գնանք»,- ասաց վարչապետը։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանի կոռուպցիոն ընկալման համաթվի 2023 թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)։
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածումՄայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...
21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...