20:11 01.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա, խաղաղություն երբեք չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք է հայտնել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հնարավոր նոր Սահմանադրության համատեքստում Անկախության հռչակագրին:
«Հռչակագիրն ի՞նչ է. մենք հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք, օրինակ, միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այն, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նկատել է՝ Հայաստանում մտածում են, թե Ադրբեջանն ինչպես է ընկալում, Թուրքիան ինչպես է ընկալում, իսկ ինչո՞ւ հարց չի տրվում, թե Վրաստանը ինչպես է ընկալում: «Ինչո՞ւ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»,-ասել է նա:
Վարչապետը հավելել է. «Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին՝սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»:
Փաշինյանն ընդգծել է՝ տնտեսությունը լավ աճում է, ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ Հայաստանը բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ է ծախսում:
«Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Իմ այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե՞ թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նկատել է՝ մարդիկ անընդհատ, ամեն ինչ նայում են Ադրբեջանի, Թուրքիայի տրամաբանությամբ, թվում է, որ այս աշխարհում Հայաստանն է, Թուրքիան ու Ադրբեջանը:
«Այն, ինչ ես ասում եմ՝ մեր պետությունն այս առաջարկվող խոսույթն իրագործելու դեպքում ուժեղանալո՞ւ է, թե թուլանալու է: Միանշանակ ուժեղանալու է: Իսկ, կներեք, Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր պետությունը ուժեղանա»,-ասել է նա:
Վարչապետն ընդգծել է՝ Ադրբեջանը թշնամանքի խորը զգացում ունի Հայաստանի նկատմամբ և բացի ռազմավարական և այլ բաներից, ուզում է վրեժխնդիր լինել:
«Եվ, հիմա, երբ ինքը տեսնում է, որ Հայաստանում խոսույթ է ձևավորվում, որը հնարավոր է, որ իրագործվի և որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կուժեղանա, ինքը պետք է ամեն ինչ անի, որ դա ընդհակառակը՝ Հայաստանի թուլացման պատճառ դառնա: Ու ինքն ի՞նչ պիտի ասի, պիտի ակնարկ անի, ասի՝ դե մեր պահանջով են այս ամեն ինչն անում: Ես ինչի էի ասում՝ մենք երկուսով ենք խոսում, սա մեր ներքին խոսակցությունն է, ինքն անընդհատ ուզենալու է մեր խոսակցության սեղանի շուրջը նստել, որ մեր խոսակցությունը մեզ հետ տեղի չունենա: Մանավանդ, որ հասկանալիորեն Հայաստանում կան ուժեր՝ մի մասն անկեղծ, օբյեկտիվորեն, մյուս մասը՝ ուղղորդմամբ, որոնք չեն ուզում, որ այս բովանդակությունն ընկալվի, նրանք ուզում եմ ասել՝ այս կառավարությունն ինչ անում է, անում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանի համար, Ադրբեջանի օրակարգն է բերում»,-ասել է նա:
Փաշինյանը հավելել է՝ իր ասածը հետևյալն է, որ Հայաստանը պետք է կառավարի իր նկատմամբ գոյություն ունեցող ագրեսիվությունը, բայց նախ պետք է հասկանա, թե ինչն է այդ ագրեսիվության պատճառը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արտահայտություններին՝ «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», «Երևանը՝ ադրբեջանական քաղաք» և այլն՝ Փաշինյանն ասել է, որ ինքը տեսել է դրանք: «Եվ հասկանալիորեն, դա մեր օրակարգի անբաժանելի մաս է, բայց ես ասում եմ՝ եկեք մենք խոսենք մեզ հետ և մեր մասին, որովհետև երբ մենք մեզ հետ և մեր մասին խոսակցությունը կարողանանք ճիշտ հունի մեջ դնել, մեր այդ սպառնալիքները կառավարելու ընդունակությունն ու գործիքներն ավելի կմեծանան»,-նշել է նա:
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...
20:10 24.05.2025
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջենԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...