21:23 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։
Հանրային ռադիո – Պարոն վարչապետ, սովորաբար հեղափոխություններին հաջորդում է նոր Սահմանադրությունը, որի հիմնական օրենքը, այսպես ասենք, պայմանագիրն է հասարակության և պետության միջև: Արդյոք նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից հետո էլ, 2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո էլ, և 2020թ. 44-օրյա պատերազմից հետո էլ, և անկախ այս ամենից, Սահմանադրության թեման Հայաստանի Հանրապետությունում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Ուզում եմ հիշեցնել, որ 2018թ. հեղափոխությունից հետո կային ձայներ, կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը և վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի: Ես այդ գաղափարը չէի կիսում:
Պատերազմից հետո նորից այդ գաղափարը հնչեց, որ եթե մենք ունենայինք կիսանախագահական համակարգ, գուցե ամեն ինչ այդպես չստացվեր: Եթե անկեղծ ասեմ, հենց անմիջապես այդ պատերազմական շրջանում ես էլ էի մտածում, որ գուցե այդ փաստարկները ճիշտ են և գուցե ես ինքս էլ թերագնահատել եմ այդ հանգամանքը, որովհետև մեր գործող Սահմանադրությամբ Գերագույն հրամանատար, բանակ և այլն, այդ հարաբերությունները երբ և ինչպես է գործում, և ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք նույնպես 44-օրյա պատերազմի ժամանակ, իհարկե, իրենց արտահայտեցին, ի ցույց դրեցին: Բայց ընդհանրապես վերջին շրջանում և հիմա շատ լայնորեն քննարկվում է, խոսել եմ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, և եթե ինձ հարցնեք՝ ինչո՞վ է պայմանավորված նոր Սահմանադրությունը, ես վերջին շրջանում նաև շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների հարաբերությունների մասին, շատ եմ խոսում պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին: Շատ եմ խոսում և շատ եմ խոսել, և մեծ հաշվով՝ նաև 2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը նաև քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին է, քաղաքացի-պետություն դե յուրե, դե ֆակտո սոցիալական, աշխատանքային հարաբերությունների մասին:
Եվ ես արձանագրում եմ, միշտ եմ արձանագրել, բայց իհարկե հետագայում է, որ դրա կարևորության ընկալումն ինձ համար դարձել է ամբողջական: Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք: Ինչո՞վ է արտահայտվում այդ ճեղքը: Այդ ճեղքն արտահայտվում է նորից լեգիտիմությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995թ. և մի քանի անգամ փոփոխվել է, այդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես: Այսօր շատ եզրույթներ կան, որ մենք ասում ենք, և վերլուծաբանները, մտավորականները շատ հաճախ խոսում են այն մասին, որ մենք պետական ժողովուրդ չենք, մենք երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով՝ դեռ չենք դարձել պետական ժողովուրդ և այլն, և այդպես շարունակ: Այս խոսույթը կա, բայց ես չեմ ուզում մտնել դրա մանրամասների մեջ, ասել՝ այդպես է, թե այդպես չէ, որովհետև ինչ-որ առումով այդպես է, ինչ-որ առումով այդպես չէ, բայց ես ուրիշ բան եմ ուզում մենք ֆիքսենք, ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի: Այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների և ձեռք բերում պայմանավորվածություն:
Գիտեք ինչ, ընդհանրապես ընդունված է պայմանավորվածությունն արձանագրել ձեռքսեղմումով: Երբ քվեատուփերը բացում ենք, տեսնում ենք՝ անհրաժեշտ թվով քաղաքացիներ քվեարկել են դրա օգտին, այդքան քաղաքացին քվեարկելով՝ միաժամանակ ինչքան մարդ է կողմ քվեարկել, կամ նույնիսկ մասնակցել է, դեմ է քվեարկել, ես միաժամանակ այդքան մարդու հետ ձեռքսեղմում եմ անում, պայմանավորվածություն եմ ձեռք բերում. ասում եմ՝ մենք իրար հետ ապրում ենք այսպես, ապրում ենք պետականորեն, այդ է իմ գիծը, որտեղ պետության ժողովուրդը, ազգը դառնում է ժողովուրդ: Ինչ տարբերություն ազգի և ժողովրդի միջև, որովհետև ազգը էթնիկ ընկալում է, իսկ ժողովուրդը սահմանադիրն է:
Հանրային ռադիո – Սահմանադիր սուբյեկտ է այսինքն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ժողովուրդը սահմանադիր սուբյեկտ է:
Հանրային ռադիո – Ըստ էության, ես ճիշտ հասկացա՞, գործող Սահմանադրության խութերն են միգուցե, որ պետություն և հասարակություն այդ ճեղքը լրացնելու, այդ ճեղքը բուժելու խնդիր է հանդիսանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս առումով, ոչ թե ընդհանրապես, այլ իմ այս ասածի առումով էական չէ ինչ է գրված Սահմանադրության մեջ, այս կոնտեքստում, իհարկե էական է ինչ է գրած, բայց այս կոնտեքստում էական չէ ինչ է գրած Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով այդ Սահմանադրությունն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ: Օրգանիկ կապը ժողովրդի հետ ոչ միայն արտահայտվում է, որ մենք պետք է քննարկենք, բոլոր նրբությունները հասկանանք, բոլոր ձևակերպումները հանենք: Սահմանադրության տեքստը, գիտեք, մեծ մասամբ ավելի շատ մասնագիտական քննարկման ձևակերպումների խնդիր է քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը, ժողովրդի հետ գենետիկ կապը ձևավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը, առաջինն ինքն արձանագրում է, որ ինքն այլևս պետական ժողովուրդ է և ինքն արձանագրում է, որ այս պետության սահմաններում իրար հետ մենք հարաբերվելու ենք այս կանոններով:
Այսինքն, իմ ընկալմամբ և համոզմամբ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել…
Հանրային Ռադիո – Որն ավելի կլեգիտիմացնի այն հարաբերությունները, որի մասին խոսեցինք, պետություն և ժողովուրդ հարաբերությունների մասի՞ն է խոսքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Լեգիտիմությունն ընդհանարապես բոլոր հարաբերություններում էլ շատ էական է: Երկու կամայական քաղաքացու հարաբերություններում լեգիտիմությունը շատ էական է, որովհետև ի՞նչ է լեգիտիմ հարաբերությունը. լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ի՞նչ եմ ակնկալում ես ձեզնից և ի՞նչ եք ակնկալում դուք ինձնից: Ձեր ակնկալիքների ո՞ր մասն եմ ես պատրաստ բավարարել, դա մեր հարաբերությունների լեգիտիմ հիմքն է, և ի՞նչ ակնկալելու իրավունք ունեք դուք ինձնից, որովհետև ամեն ինչ չէ, որ կարող եք ինձնից ակնկալել: Լեգիտիմությունն այն է, որ մեր հարաբերությունների մեջ ձևավորվում է ընդունելի մի շրջանակ, որտեղ մենք ազատ ենք իրար հետ շփվել:
Հանրային Ռադիո – Պարոն վարչապետ, այսինքն՝ Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա, և Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նոր Չորրո՞րդ հանրապետության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուզում եմ հիշեցնել, որովհետև հիմա շատ են խոսում դրա մասին, իշխանությունը, կառավարությունը փոխում է Սահմանադրությունը, կառավարությունն այս կանի, կառավարությունն այն կանի, կառավարությունը ոչ մի բան էլ չի կարող անել այս առումով, կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը: Կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, կառավարությունը կարող է խոսել ժողովրդի հետ, կառավարությունը կարող է իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել: Ընդ որում, ես հիմա տեսնում եմ նաև որոշակի շահարկումներ, որոնք անընդունելի են: Հիմա արդեն սկսել են ասել, թե իշխանությունը կկեղծի քվեարկությունը: Գիտեք, տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո, թող ցույց տան մի դեպք, ՏԻՄ մակարդակում, համապետական մակարդակում, միջազգայնորեն ճանաչվել է մեր ընտրությունների օրինականությունը, ՏԻՄ մակարդակում միջազգային դիտորդներ միշտ չէ, որ լինում են, եղել են դեպքեր, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է, եղել են դեպքեր, որ մենք պարտվել ենք: Թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել, կամ կեղծիք է տեղի ունեցել, որովհետև այդ ճանապարհով գնալ՝ կնշանակի ոչնչացնել մեր իսկ քաղաքական ինքնությունը: Դա անհնար է:
Հանրային Ռադիո – Իմիջիայլոց, մեղադրանքներ կան ընդդիմադիր շրջանակներից, նաև այն շրջանակներից, թե Ձեզ վրա ճնշում են գործադրում նաև արտաքին աշխարհից՝ նոր Սահմանադրություն ընդունելու հարցում: Ձեր արձագանքն ինչպիսի՞ն է այս խոսույթին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ արձագանքը հետևյալն է այդ խոսույթին. շատ ուղիղ են ասում, ասում են՝ այս Սահմանադրության փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ: Ես պիտի հետևյալն ասեմ Ձեզ, ես էլի պետք է վերադառնամ մեր խոսակցության ամենասկզբին, որովհետև ցանկացած կառավարություն ինքը պետք է վերլուծի և հասկանա, թե ինչ հայեցակարգի հիման վրա է ինքն ապահովելու երկրի անվտանգությունը և պետք է տեղորոշի, զատորոշի այն պրոբլեմները և կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում: Հիմա ես վերադառնամ նաև բանակի հետ կապված խոսույթին, տեսեք, երբ ես ասում էի, որ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գործելու, ինքնիշխան տարածքը պատրաստելու և սպասարկելու համար է, անվտանգությունն ապահովելու համար է, և սա կարևոր է ոչ միայն ներքին, այլև արտաքին առումով, որպեսզի դու արտաքին աշխարհին, ըստ էության, հայտարարագրում ես, թե դու ինչ ես ուզում անել, քո մտադրություններն ես հայտարարագրում: Երբ քո մտադրությունները հայտարարագրում ես, ուրիշներն էլ իրենց մտադրություններն են հայտարարագրում, և այդ հայտարարագրումների պրոցեսում է, որ առաջանում են կոնֆլիկտները: Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք, հիմա մեր խնդիրն ի՞նչ է, մեր խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ: Ես շատ կոպիտ օրինակ բերեմ, շատ կոպիտ, ամենայն հարգանքով բոլոր երկրների նկատմամբ: Ուղղակի առակի լեզվով խոսելու տրամաբանության մեջ պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք:
Հանրային Ռադիո – Երկուսս էլ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երկուսս էլ: Ընդ որում, ոտքից գլուխ կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կայացնենք: Ընդ որում` այդ կարմիր զգեստն ինձ համար գործել է իմ սիրելի տատիկը, որը չկա, Աստված հոգին լուսավորի, և այդ շորն ինչ-որ առումով ինձ համար ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար: Ձերն էլ Ձեր հարազատներից որևէ մեկը: Այդ ճամփորդության մեջ այդ զգեստը Ձեզ ջերմացնում է: Զուտ պետք է քայլենք այդ ճանապարհով:
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածումՄայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...
21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...