ՀՀ-ն պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում․ ՆԳՆ ոստիկանության պետը՝ միջազգային ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

ՀՀ-ն պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում․ ՆԳՆ ոստիկանության պետը՝ միջազգային ֆորումին

23:09 01.02.2024

Հունվարի 30-ից 31-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի շրջանակում անցկացվել է ռազմավարական համագործակցության համատեղ ֆորում։ Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ անդամ երկրների, Արևմտյան Բալկանների, Արևելյան գործընկերության երկրների ոստիկանության պատվիրակությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր դիրեկտորատի, հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր դիրեկտորատի ղեկավար կազմը։

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ պատվիրակությունը գլխավորում էր ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ, CEPOL-ի ազգային համակարգող Կարինե Սաֆարյանը։

Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպոլի տնօրեն Քեթրին դե Բոլը և CEPOL-ի գործադիր տնօրեն Մարին Մոնտսերատ Լոպեսը։ Ֆորումի առաջին օրը նվիրված էր պատվիրակությունների ելույթներին։

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ելույթը վերաբերում էր համակարգչային խարդախությունների դեմ պայքարում միջազգային համագործակցությանը։ Նա իր խոսքում ընդգծել է առցանց խարդախությունների դեմ պայքարում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի անհրաժեշտությունը, ինչը հնարավոր է միջազգային գործընկերների հետ փոխգործակցության շնորհիվ։

Ելույթի ընթացքում նշվել է նաև, որ hամաձայն միջազգային ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, իսկ Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ բարելավելով դիրքերը։ Տեղեկությունը դրական արձագանք է գտել ներկաների կողմից։

Նիդերլանդներ այցի հաջորդ օրը նվիրված էր TOPCOP ծրագրի` իրավապահ մարմինների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատմանը և ծրագրի 2-րդ փուլից մասնակից երկրների ակնկալիքներին։

Շահառու երկրների պատվիրակության անդամները ներկայացրեցին այն դրական արդյունքները, որ գրանցել են ծրագրի շնորհիվ։

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մ. Մուրադյանը համապարփակ ներկայացրեց այն ուղղությունները և ոլորտները, որոնց հետ կապված անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը։

Դրանք վերաբերում են նոր ձևավորվող քրեական ոստիկանության ծառայողների համար նախատեսված դասընթացներին, Կրթահամալիրի դասախոսների համար մեծահասակների ուսուցման թեմայով դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությանը, քրեական ոստիկանությունում խորքային ռազմավարական վերլուծության մշակույթի ձևավորմանը, Կրթահամալիրի ֆոտոռոբոտի ծրագրի թարմացմանը, ինչպես նաև նոր ձևավորվելիք ոստիկանության գվարդիայի և համայնքային ոստիկանության կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացում մենթորային աջակցությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարար

21:36 24.05.2025

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարար

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում

21:17 24.05.2025

Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում

Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 24.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...

Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համար

20:50 24.05.2025

Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համար

Եվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում

20:42 24.05.2025

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում

Ուկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

20:30 24.05.2025

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

Եմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...

BACK_TO_TOP