Կանն քաղաքում մեկնարկել է «Հայկական մշակույթի շաբաթը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Կանն քաղաքում մեկնարկել է «Հայկական մշակույթի շաբաթը»

21:31 05.02.2024

Ս․թ․ փետրվարի 3-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի քաղաքների միության նախագահ, Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարի կողմից տրվեց Կանն քաղաքում անցկացվող «Հայկական մշակույթի շաբաթվա» մեկնարկը։

Կինոյի համաշխարհային մայրաքաղաքում փետրվարի 3-ից 11-ն անցկացվող այս բացառիկ իրադարձությունը նպատակ ունի ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ Կանն այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներին ներկայացնելու Հայաստանն ու հայ ժողովրդի բազմահազարամյա մշակույթը և նրանց ուշադրություն հրավիրելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վրա։

«Հայկական մշակույթի շաբաթվա» բացման հանդիսավոր արարողության իր ելույթում Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարն ընդգծեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա արժեքային և հոգևոր կապերի կարևորությունը։ Նա շեշտեց, որ հայ ժողովրդի մշակույթն ունի խորը արմատներ, բազմաշերտ է և հարուստ բացառապես իրեն բնորոշ ուրույն երանգներով և իր քաղաքի համար մեծ պատիվ է այդ մշակույթին ավելի մոտ լինելու հնարավորություն ընձեռելը։

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Կաննի քաղաքապետը դատապարտեց Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ռազմական ագրեսիան՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված միջազգային դերակատարներին կոչ անելով ավելի վճռական լինել իրենց հայտարարություններում և գործողություններում։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտության առանձնահատուկ խոսք հղեց քաղաքապետ Դավիթ Լիսնարին Հայաստանին նվիրված փառատոնը հյուրընկալելու համար և բարձր գնահատեց «Կաննի հայերի միության» նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանի և Կանն քաղաքի մշակութային դերակատարների՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ գործադրված ջանքերը։ Հայաստանի դեսպանը նշեց, որ Կաննում «Հայկական մշակույթի շաբաթվա» բացմամբ տրվում է նաև 2024թ․ նախատեսված՝ հայ-ֆրանսիական բարեկամությունը նշանավորող կարևոր իրադարձությունների մեկնարկը։ Նա առանձնահատուկ հիշատակեց Միսակ Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի հերոսների Պանթեոն տեղափոխումը և Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ միջոցառումներից առաջինը՝ «Ազնավուր100» խորագրով համերգըմ տեղի է ունենալու հենց «Հայկական մշակույթի շաբաթվա» շրջանակներում։

Դեսպան Տոլմաջյանն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հավակնություններին։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին հայաթափելուց հետո թիրախավորելով արցախահայության պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը փորձում է Նախիջևանի օրինակով Լեռնային Ղարաբաղից ընդհանրապես ջնջել հայկական երեքհազարամյա ներկայության պատմական հետքերը։ Այս համատեքստում Հայաստանի դեսպանն ընդգծեց Կաննում «Հայկական մշակույթի շաբաթվա» անցկացման կարևորությունը հայկական պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու, վերջինիս պահպանման վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և դժվարին այս ժամանակաշրջանում հայ ժողովրդի հետ Կանն քաղաքի համերաշխության ակնառու դրսևորման տեսանկյունից։
Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդրա Մարտենը և «Կաննի հայերի միության» նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանը։

Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ֆրանկ Ալիզիոն, «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, ռեգիոնալ և քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, ֆրանսիացի և ֆրանսահայ արվեստագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ։

«Հայկական մշակույթի շաբաթվա» ընթացքում նախատեսված են բազմաթիվ համաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական, երաժշտական և պարային ներկայացումներ, ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցադրությունը և այլ միջոցառումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP