16:00 06.02.2024
Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալու շուրջ քննարկումներին:
«Փորձ է արվում հարցը շեղել այն տրամաբանությամբ, թե սա Ադրբեջանի պահանջն է: Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ: Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի ժողովրդի մասին է: Այս քննարկումն ինքնին շատ արժեքավոր է: Ես կարծում եմ, որ մենք բոլորս էապես կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում քարոզչական աղմուկը մի կողմ տանել և բովանդակային քննարկել, քանի որ սա մեր մասին է: Ե՛վ Սահմանադրության, և՛ Անկախության հռչակագրի, և՛ Չորրորդ Հանրապետության վերաբերյալ քննարկումները մեր մասին են, մեր ինքնահայեցման մասին են, թե ինչպես ենք այսօրվա փլվող աշխարհակարգի պայմաններում մենք պատրաստվում պատասխանել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև կան»,-ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ այդ հարցի ելակետային հիմքը որևէ կապ չունի որևէ այլ պետության հետ, Հայաստանից դուրս գտնվող արտաքին ուժերի ճնշումների հետ: Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանում կրքեր բորբոքել, դրա համար միանում է այդ դիսկուրսին:
Պատգամավորը նկատեց, որ վերջին մի քանի տարիներին բազմաթիվ հարցերում Հայաստանի իշխանություններին մեղադրել են արտաքին ճնշումների ենթարկվելու մեջ։
«Սա Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի շահերից բխող քննարկում է: Եվ մենք դեռ պետք է քննարկում անենք, որ հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում»,-նշեց խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով հնարավոր կոնկրետ փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ Կոնջորյանն ասաց, որ որևէ բան փոխելու վերաբերյալ որոշում կայացնողը լինելու է ՀՀ ժողովուրդը, իշխանությունը չունի որևէ վերջնական եզրահանգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Ավելի ուշ իր հարցազրույցում վարչապետը նշել էր, որ Անկախության հռչակագրի հետ հարաբերությունները պետք է կարգավորել:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...