Քննարկվել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Քննարկվել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները

17:38 06.02.2024

Վերջերս ընդունված օրենքը պարտադրում էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին նույնականացնել խաղացողին ու նրա բանկային քարտը, երբ վերջինս փորձի խաղադրույք կատարել: Արդյունքում լիցենզավորված ընկերություններն ավելի լավ կարգավորված դաշտում հայտնվեցին: Դրան զուգահեռ առկա են մի շարք խնդիրներ. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Մասնավորապես, առցանց հարթակում գործում են շահումով խաղերի ծառայություններ մատուցող բազմաթիվ կայքեր, որոնք հարկ չեն վճարում, լիցենզավորված չեն եւ չեն ենթարկվում մեր սահմանած կանոններին»,- ընդգծել է զեկուցողը եւ բարձրաձայնել դեպքեր, երբ պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքները:

«Նախաձեռնությամբ Կառավարությունը կսահմանի այդպիսի կայքերի ցանկ եւ կդիմի մեր ինտերնետ մատակարարներին, որ վերջիններս սահմանափակեն հասանելիությունն այդ կայքերին»,- մանրամասնելով ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները` ասել է Ավագ Ավանեսյանը:

Հաջորդ փոփոխությամբ գործադիրը սահմանում է աուդիտ իրականացնելու պահանջ, որը համապատասխան է բանկերին ներկայացված աուդիտի պահանջին: «Սրանով մենք կարող ենք արձանագրել, որ հանրությանը ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները վստահելի են»,- ասել է փոխնախարարը:

Զեկուցողի խոսքով մեկ այլ կարգավորում էլ առնչվում է միջազգային մրցունակությանը: Հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումները ստանալ արտարժույթով:

Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է` ՊԵԿ-ի հետ համատեղ մշակված նոր օրենսդրական փաթեթով սահմանվելու է միասնական օպերատոր, որն էլ վերահսկելու է թվային ոլորտում գործարքները:

Անդրադառնալով ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալի վերաբերյալ վիճակագրությանը` Ավագ Ավանեսյանը նշել է, որ 2022 թվականի նկատմամբ 2023 թվականին խաղադրույքներն աճել են 1,75 անգամ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը:

«Խաղամոլությունը մեր երկրում չի խրախուսվում, եւ սա այդ քայլերից մեկն է»,- ընդգծել է պատգամավորը` հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են առաջարկվող կարգավորումները, կարեւորել դրանց պահանջների կատարումը:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 6-ի ԱԺ նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

22:40 08.06.2025

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

22:18 08.06.2025

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

22:02 08.06.2025

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

21:49 08.06.2025

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

ՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

BACK_TO_TOP