20:29 06.02.2024
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Թայվանում, քանի որ մեծ տերությունները ձգտում են վերահսկել նեղուցներն ու առևտրային ուղիները, գրում է Express-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը և աշխարհում դոլարի պահանջարկը հիմնված են այն փաստի վրա, որ ամերիկյան ռազմածովային ուժերը վերահսկում են մոլորակի շատ շրջանների նեղուցները։ Կարմիր ծովում հակամարտությունը, որն ուղեկցվում էր հրթիռային հարվածներով և ԱՄՆ օդուժի կողմից հութիների դեմ ավիահարվածներով, բռնկվեց հենց այն պատճառով, որ Արևմուտքը կորցրեց վերահսկողությունը ամենակարևոր Բաբ էլ-Մանդեբ նեղուցի վրա, գրում է լրագրող Ջոնաթան Սաքսթին։
Նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաեւ Թայվանի շուրջ, կանխատեսում է հրատարակությունը։ Եթե կղզում ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվի, երկրի նավատորմը կկորցնի վերահսկողությունը տարածաշրջանի նեղուցների նկատմամբ, և Վաշինգտոնի կառուցած դաշինքների համակարգը կկործանվի, ասվում է հոդվածում։
«Հութիների հարվածները մեզ պատկերացում են տալիս, թե ինչ կլինի Թայվանի հետ և մասամբ բացատրում, թե ինչու ԱՄՆ-ի ուղղակի միջամտություն չի եղել Ուկրաինայի շուրջ իրավիճակին, որը ռազմավարական նշանակություն չունի Արևմուտքի համար: Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքն իրական է, բայց դա դժվար թե Մոսկվայից գա»,- գրում է Սաքստին։
Լրագրողի կարծիքով՝ Արեւմուտքը պետք է նախապատրաստվի նրան, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կարող է լայնածավալ զինված հակամարտություն սկսվել։
Թայվանի շուրջ իրավիճակը սրվել է 2022 թվականի օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր գավառներից մեկը, դատապարտել է այցը՝ որպես Վաշինգտոնի աջակցություն թայվանական անջատողականությանը և զորավարժություններ է անցկացրել։ 2023 թվականի նոյեմբերի կեսերին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի շրջանակներում և նասաց, որ Թայվանը չին-ամերիկյան հարաբերություններում կարմիր գիծ է, «որը չպետք է հատել»։ Բայդենն իր հերթին վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...