17:22 07.02.2024
Խորհրդարանը փետրվարի 7-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արթուր Աթաբեկյանի կենսագրական տվյալները, աշխատանքային գործունեությունը, անդրադարձել թեկնածուի մասնագիտական որակներին:
Արթուր Աթաբեկյանը խոսել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթների, Վճռաբեկ դատարանում գործող առանձին պալատների դերի մասին:
Թեկնածուի համոզմամբ՝ Վճռաբեկ դատարանի որոշումները պետք է ուղղորդող նշանակություն ունենան դատավորների, իրավաբանական համայնքի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար, պետք է հիմք հանդիսանան որոշակի օրենսդրական բարեփոխումների միջոցով օրենքներում առկա իրավական խնդիրները լուծելու համար: Նրա խոսքով արդարադատությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայության հիմքով, որի կարեւոր բաղադրիչներն են օրինականությունը, իրավական որոշակիությունը, կամայականության արգելքը, անկախ եւ անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, հավասարությունն օրենքի առջեւ: «Այս բաղադրատարրերի ամբողջական կիրառմամբ կարող ենք համարել, որ ապահովված է իրավունքի գերակայությունը»,- ընդգծել է թեկնածուն:
Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է դատարանների կողմից գործի քննությունը ողջամիտ ժամկետում չիրականացնելու վերաբերյալ դժգոհություններին, կարծիք հայտնել, որ դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: «Պետք է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործում է 7 դատավորի կազմով: Այս պահին դրանցից երկուսը թափուր է եւ տարեկան 3000 ու ավելի բողոք ստանալու պարագայում գրեթե անհնարին է դառնում սեղմ ժամկետում համապատասխան որոշում կայացնելը»,- ասել է թեկնածուն եւ համոզմունք հայտնել, որ վերջին ժամանակներում իրականացված բարեփոխումներն այս առումով դրական արդյունք կտան:
«Ուշացած արդարադատությունը համարվում է մերժված արդարադատություն, եւ մենք պետք է մեր դատական գործունեությամբ ողջամիտ ժամկետներում գործի քննությունն ապահովելու տեսանկյունից այնպիսի դատական դրսեւորումներ ունենանք, որ դատարան դիմող սուբյեկտը չկորցնի հետաքրքրությունն իր իրավունքների պաշտպանության հարցում»,- արձանագրել է Արթուր Աղաբեկյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 8-ի նիստում:
Օրվա վերջին նիստում պատգամավորները հարցերով կդիմեն Կառավարության անդամներին:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...